Խուդաթյանի հուզմունքն ու Փաշինյանի զայրույթը․ վարկային մասնագետի ուղին մինչև նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
06.09.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.09.2026 | 22:55
«Ինտերը» 0:2-ից հետո կամային հաղթանակ է տարել «Նապոլիի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
Բոլորը

Դավիթ Խուդաթյանը կառավարության այսօրվա նիստում փոքր-ինչ հուզված էր․ մասնակցում էր ոչ թե մարզպետի, այլ՝ նախարարի կարգավիճակով։ ՏԿԵ նախարար նշանակվելուց ժամեր անց արդեն գործընկերներին օրենքի նախագիծ էր ներկայացնում։

Մինչ Կառավարության նիստի մեկնարկը՝ առավոտյան Փաշինյանն արդեն հասցրել էր նախարարության աշխատակազմին ներկայացնել նորանշանակ նախարարին:

«Արդեն անցել են այն ժամանակները, երբ մենք նման նշանակումների դեպքում ասում ենք երիտասարդ և անփորձ, սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել երիտասարդ և փորձառու»,- ասել էր Փաշինյանը։

33-ամյա Խուդաթյանը հասցրել է մի շարք պաշտոններ զբաղեցնել։ Աշխատանքային գործունեությունը սկսելով վարկային կազմակերպություններից՝ 2018-ի հեղափոխությունից հետո նրա կարիերան թռիչքաձև աճ է գրանցել․ 2018 թվականին Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար, նույն տարում կայացած ընտրություններում Արմավիրի քաղաքապետ է ընտրվել, 2024-ին՝ Արմավիրի մարզպետ նշանակվել։ Փաստորեն, մեկ տարի էլ այդ պաշտոնում չմնալով՝ այսօր Խուդաթյանը դարձավ նախարար, բայց աշխատանքի հենց առաջին օրը առիթ ունեցավ բախվելու վարչապետի զայրույթին, երբ նրա հարցին ի պատասխան ասաց, որ Այգեվան համայնքի նորակառույց մանկապարտեզը գազամատակարարման խնդիրների պատճառով դեռ չի շահագործվում։

«Հիմա էդ գյուղի ժողովուրդը տեսել է, չէ՞, տեսախցիկների առջև ասել եմ՝ երբ է բացվում։ Ասել եք՝ հոկտեմբերին, ես էլ գրել եմ՝ հոկտեմբերին մանկապարտեզը բացվում է։ Հիմա չստացվե՞ց, որ ես սուտ ասացի, ստացվեց։ Զգուշացնո՛ւմ եմ՝ որևէ մեկը ինձ չասի մի հատ ժամկետ, մի հատ տվյալ, որը ստուգված չէ, ամենափոքր բանն անգամ»,- գուշացրեց գործադիրի ղեկավարը։

Որ այդ մանկապարտեզը պիտի շահագործման հանձնվեր դեռևս հոկտեմբերին՝ հուլիսին Արմավիր կատարած այցի ժամանակ զեկուցել էին Փաշինյանին։ Իսկ այսօր Խուդաթյանի արդարացումը չբավարարեց Փաշինյանին․ ի դեպ, այդ այցի ժամանակ նա, որպես մարզպետ, շրջում էր Փաշինյանի հետ։

Ի դեպ, կառավարության անցած նիստում նմանատիպ խնդրի պատաճառով էր վարչապետը դժգոհել ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանից։ Վարչապետն ասել էր, որ իրեն զեկուցել էին, թե Արմավիրից դեպի Գյումրի ճանապարհի՝ կոնկրետ Բայանդուրի հատվածի ճանապարհն արդեն պատրաստ է, ինքն էլ ճանապարհի մեկ այլ հատվածից լուսանկար է հրապարակել Ֆեյսբուքի իր էջում, որից հետո քաղաքացիներն իրեն մեղադրել են սուտ խոսելու մեջ, քանի որ Բայանդուրի ճանապարհը դեռ կառուցված չի եղել։

Սանոսյա՞նն էր սխալ զեկուցել, թե այլ գործընկեր՝ գործադիրի ղեկավարը չէր հստակեցրել, բայց այդ հայտարարությունից ընդամենը 3 օր անց Սանոսյանը Փաշինյանի խնդրանքով թողեց նախարարի պաշտոնը։

Նշենք, որ Սանոսյանին փոխարինած Խուդաթյանը ևս ՔՊ կուսակցության անդամ է։ Մամուլը գրում է, որ Խուդաթյանը Փաշինյանի սանիկն է։

Տեղեկությունը ճշտելու համար փորձեցինք կապվել նորանշանակ նախարարի հետ, բայց նա անջատեց մեր հեռախոսազանգը։ Կառավարության նորանշանակ անդամների հետ չհաջողվեց զրուցել նաև այսօրվա նիստից հետո․ Փաշինյանի կաբինետից որևէ մեկն այդպես էլ դուրս չեկավ շենքի հետնամուտքով, որտեղ սպասող լրագրողները հինգշաբթի օրերին գոնե 1-2 պաշտոնյայի հնարավորություն են ունենում հարցեր ուղղելու։ Հավանաբար, գործադիրի անդամներին կաշկանդել էր վարչապետի կոշտ զգուշացումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան