Մոսկվայի քաղաքապետարանն՝ ընդդեմ Լևոն Քոչարյանի․ Արբիտրաժային դատարանը սնանկության գործ է քննում

Լուրեր

25.08.2026 | 23:06
Սիրիայի քրդերի առաջնորդը հայտարարել է զինված կազմավորումները ցրելու մասին
25.08.2026 | 22:52
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
25.08.2026 | 22:36
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.08.2026 | 22:19
Էրդողանը նախազգուշացրել է՝ «ահաբեկչությունից շահույթ ստացողները» դատապարտված են ձախողման
25.08.2026 | 22:06
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
25.08.2026 | 21:53
Սեպտեմբերի 1-ից դպրոցների հարակից տարածքներում ոստիկանությունը կանցկացնի ուժեղացված ծառայություն
25.08.2026 | 21:34
ՀՀ նախագահն այցելել է ՊԵԿ և քննարկել հարկային համակարգի բարեփոխումները
25.08.2026 | 21:20
Հայաստանը չի խոչընդոտի մոբիլիզացիայից խուսափող ռուսաստանցիների մուտքը երկիր․ Ալեն Սիմոնյան
25.08.2026 | 21:17
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթկլիֆը ժամանել է Մոսկվա․ ԶԼՄ-ներ
25.08.2026 | 21:08
Հայաստանի հետ առևտրի կրճատումը ցնցումներ չի առաջացնի Ռուսաստանի և ԵՏՄ-ի համար․ ՌԴ ԱԳՆ
25.08.2026 | 21:00
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արագածոտնի մարզերում
25.08.2026 | 20:47
Ալիևներն ընդլայնում են ընտանեկան բիզնեսները․ Ադրբեջանի նախագահի՝ Ուզբեկստան այցի հետ հետքերով
25.08.2026 | 20:31
Ծանրորդ Ակսաննա Թորոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 7-րդ տեղը
25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի քաղաքապետարանը դիմել է Արբիտրաժային դատարան՝ պահանջելով  սնանկ ճանաչել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին պատկանող «Զեմկոմինվեստ» ՍՊ ընկերությունը։

«Զեմկոմինվեստ»-ը 2024 թ-ի սեպտեմբերի դրությամբ Մոսկվայի քաղաքապետարանին պարտք է 2 մլն 65 հազար ՌԴ ռուբլի (մոտ 21 հազար 300 ԱՄՆ դոլար կամ 8.2 մլն ՀՀ դրամ)՝ հողի վարձակալության համար։ Գործը դատարան է ընդունվել 2024 թ-ի օգոստոսի 15-ին, հոկտեմբերի 22-ին կայացել է նախաքննությունը։ Դատարանի հաջորդ նիստը նշանակված է դեկտեմբերի 12-ին։ Նկատենք, որ նախորդ տարիներին ևս Մոսկվայի քաղաքապետարանը պարտքի պահանջի նմանատիպ հայցերով այս նույն ընկերության դեմ դիմել է Արբիտրաժային դատարան և հիմնականում հաղթել դատերը։

«Զեմկոմինվեստ» ընկերությունը ստեղծվել է 2007 թ-ին, զբաղվում է անշարժ գույքի վարձակալությամբ, կառավարմամբ, վաճառքով, նաև տրանսպորտային փոխադրումներով։ 2023 թ-ին ընկերության եկամուտը կազմել է 21 մլն ռուբլի, վնասը՝ 13 մլն ռուբլի։

Լևոն Քոչարյանը ՌԴ-ում գործող այս ընկերության 50 %-ի բաժնետերն է։

 Ընկերության մնացած 50%-ի սեփականատերը ռուսական «Օրիոն» ՓԲԸ-ն է, որը զբաղվում է կառուցապատմամբ։ Դրա հիմնադիրը Դավիթ Գենադիի Ստեփանյանն է։ Գենադի Ստեփանյանը ՀՀ նախկին դատախազ է, Քոչարյանի քավորն է, երկար տարիներ բիզնեսով է զբաղվում Ռուսաստանում, որտեղ մի քանի ընկերություններ է հիմնադրել, այդ թվում՝ «Ստինկոմ» ԲԲԸ-ն և «Երևան պլազա» առևտրի կենտրոնը (Սամվել Կարապետյանի «Տաշիր Գրուպի» հետ համատեղ)։ Ստեփանյանները Երևանի Հյուսիսային պողոտայում բնակարան ունեն և գրանցված են այդ հասցեում։ Այս տարվա հոկտեմբերի սկզբին Դվին հյուրանոցում տեղ է ունեցել Գենադի Ստեփանյանի մյուս որդու՝ Շագոր Ստեփանյանի հարսանիքը: Ի դեպ, զույգերին եկեղեցում օրհնել է Ամենայն հայոց կաթողիկոսը ։

Հավելենք, որ 2020 թ-ին Ռոբերտ Քոչարյանի ազատության համար 2 միլիարդ դրամ գրավ վճարելու համար աջակցողներից մեկը եղել է Գենադի Ստեփանյանը։ 

Գենադի Ստեփանյանի որդին՝ Շագոր Ստեփանյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ

 

Գայանե Խաչատրյան