Որոնք են եղել բրիտանական Storm Shadow հրթիռների թիրախները ՌԴ-ում

Լուրեր

08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երեկ հայտնի դարձավ, որ Կիևն առաջին անգամ բրիտանական Storm Shadow հեռահար հրթիռներ է օգտագործել ՌԴ տարածքին հարվածելու համար։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Սու-24 ռմբակոծիչներից արձակվել է ընդհանուր առմամբ 12 հրթիռ։  Ռուսական աղբյուրները հայտնում են՝ հրթիռներից 10-ը ուղղված է եղել Բարյատինսկի կալվածքին։ «Բլոկնոտ» պարբերականի տեղեկություններով՝ կալվածքի տարածքում են տեղակայված ՌԴ նախագահի գործերի կառավարման օբյեկտ և «Մարինյո» առողջարանը։ Բացի այդ, Defense Express-ի պնդմամբ՝ կալածքում՝ պաշտպանված բունկերում,  տեղակայված է ՌԴ բանակի կառավարման կետ։ Ենթադրաբար, հենց այնտեղից էլ իրականացվել է Կուրսկի մարզում խմբավորումների ղեկավարումը։ Տելեգրամյան ալիքներում Կուրսկի մարզից տեսանյութեր են տարածվել, որոնցում ցուցադրվում են հրթիռների բեկորներ։ Ավերածությունների մասին տեղեկությունները հստակ չեն, ենթադրելի՝ հրթիռները ոչնչացվել են ՀՕՊ համակարգերի կողմից։

Լրագրողները հիշեցրել են, որ սա առաջին դեպքը չէ, երբ Կիևի հրամանատարությունը փորձում է ոչնչացնել կալվածքը։ Հոկտեմբերի 11-ին օբյեկտը խոցվել էր HIMARS հրթիռային համակարգով, բայց զգալի վնաս չէր կրել: Փորձագետների կարծիքով՝ Կիևը նման թանկարժեք զենք չէր ծախսի սովորական առողջարանի վրա, եթե այն Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն չունենար։

Հիշեցնենք՝ Ուկրաինան ռուս-ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր երեկ առաջին անգամ բրիտանական արտադրության Storm Shadow հեռահար հրթիռներ է արձակել Ռուսաստանի ուղղությամբ։ Բրիտանիայից այս տեղեկությունների պաշտոնական հաստատում դեռևս չի եղել։
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արտոնել էր Ուկրաինային՝ օգտագործելու Վաշինգտոնի կողմից մատակարարված ATACMS հեռահար հրթիռներ Ռուսաստանի տարածքին հարվածելու համար։

Տաթև Ֆռանգյան