Ադրբեջանն ու Թուրքիան ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների համատեղ զորավարժություն են անցկացնում

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները մասնակցում են SAT-SAS-2024 զորավարժություններին, որոնք անցկացվում են Թուրքիայի ռազմածովային ուժերի ստորջրյա հարձակման և ստորջրյա պաշտպանության ստորաբաժանումների հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Զորավարժություններն անցկացվում են Թուրքիայի Մարմարիս քաղաքի Աքսազ ռազմածովային բազայում 2024 թվականի ուսումնական պլանի շրջանակներում։

Նշվում է, որ վարժանքների  ընթացքում ռազմածովային ուժերի հատուկ ջոկատայինները «բարձր պրոֆեսիոնալիզմով կատարել են նավերի գրավման խնդիրները»։ Պլանի համաձայն՝ զորավարժությունների մյուս օրերին  երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումները կիրականացնեն ցամաքային և ծովային մարտերի մարտավարությունը մշակելու առաջադրանքներ,  ուղղաթիռից վայրէջք կատարելու, պայմանական ափամերձ տարածքը գրավելու, չպայթած զինամթերքի  ու ծովային ականների որոնման և ոչնչացման առաջադրանքներ։

Զորավարժությունները տևելու են մինչև նոյեմբերի 29-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի