Մանկության ընկերոջ փոխարեն նրա տեղակալը․ Փաշինյանի ընտրությունը կլուծի՞ համակարգային խնդիրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՀՀ կառավարությունում այսօր կանանց թիվը համալրվեց ևս մեկով․ վարչապետ Փաշինյանի առաջարկով և նախագահի հրամանագրով ՆԳ նախարար նշանակվեց Արփինե Սարգսյանը։ Կիրակնօրյա զանգվածային պաշտոնանկություններից հետո Նիկոլ Փաշինյանն այսօր վաղ առավոտյան այդ մասին հայտարարեց ֆեյսբուքյան էջում գրառմամբ։ Այսպիսով՝ վարչապետի մանկության ընկեր 50-ամյա Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի պաշտոնում կփոխարինի նրա 30-ամյա տեղակալ Արփինե Սարգսյանը, որն այդ պաշտոնին էր նշանակվել նախորդ տարվա հունվարին։ Մինչ այդ, Սարգսյանը զբաղեցնում էր արդարադատության փոխնախարարի պաշտոնը։  

ՆԳ փոխնախարարը պաշտոնավարման հենց սկզբից հանդիպումներ էր ունենում, մասնակցում միջոցառումների, քննարկումների, երբեմն էլ ելույթ ունենում Ղազարյանի փոխարեն։ Փոխնախարարի ակտիվությունը հանրության մոտ կասկածներ էր առաջացնում, որ մոտ է օրը, երբ Արփինե Սարգսյանը կփոխարինի ՆԳ նախարարին։ Արդյո՞ք լարվածություն կա նախարարի և փոխնախարարի միջև․ այս հարցն ամիսներ առաջ հարուցել էր Վահե Ղազարյանի ծիծաղը։

«Մի օր»-ը երկար սպասեցնել չտվեց. Վահե Ղազարյանը պաշտոնը լքեց այս ելույթից 10 ամիս անց․ երկուշաբթի առավոտյան պաշտոնապես պարզ դարձավ՝ Փաշինյանի չի խնայել անգամ մանկության ընկերոջը։ Ղազարյանի ու ևս 5 բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականին նախորդել էր Կառավարության վերջին նիստում Փաշինյանի կոշտ հանդիմանությունն իրավապահ և դատական համակարգի հասցեին։  

Ընդամենը 15 օր առաջ Կառավարությունում ավելացել էր ևս մեկ կին պաշտոնյա․ արդարադատության նախարար էր նշանակվել Սրբուհի Գալյանը։ 

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը շեշտում է՝ վերջնական որոշումները, այնուամենայնիվ, կայացնում են տղամարդիկ, այս դեպքում՝ վարչապետ Փաշինյանը, ինչն էլ հետագայում կարող է թյուրըմբռնման պատճառ հանդիսանալ։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը կարևորագույն ևս մեկ պաշտոնում կին ղեկավարի նշանակումից ուրախանալը վաղ է համարում։ Նա կարծիք է հայտնում՝ Աննա Վարդապետյանը, որպես գլխավոր դատախազ, տապալել է աշխատանքը։ Միաժամանակ, Կարապետյանը շեշտում է՝ Արփինե Սարգսյանն իրականում շատ լավ կադր է, բայց վերապահումներ ունի իշխանության քաղաքական կամքի հարցում։ 

Նորանշանակ նախարարի հայրը ՀՀԿ-ի իշխանության տարիներին հասցրել է մեղադրվել կոռուպցիոն մի գործի շրջանակում: Խոսքը գործարար Աշոտ Սարգսյանի մասին է, որը, ըստ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների, տարիներ առաջ ՊՆ-ին տեխնիկա է մատակարարել, սակայն հետո պարզվել է՝ շուկայականից շատ բարձր գնով: Արփինե Սարգսյանը ՆԳ փոխնախարարի պաշտոնում անդրադարձել էր հոր մեղադրանքին։

Սարգսյանի կողակիցը ևս պետական համակարգում է. Արշակ Վարդապետյանը 2022 թվականի հունիսի 28-ին նշանակվել էր այն ժամանակ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի խորհրդական, 2022-ի հոկտեմբերից զբաղեցրել է Բարձրագույն դատական խորհրդի արդեն նախկին նախագահ Անդրեասյանի խորհրդականի պաշտոնը, իսկ 2023-ի սեպտեմբերից Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալն է։ 

Արդյո՞ք ուժային կառույցի ղեկավարի պաշտոնում Արփինե Սարգսյանի նշանակումը կլուծի համակարգային խնդիրները՝ դեռևս վաղ է կանխատեսել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան