Վրաստանի ԿԸՀ-ն պատրաստվում է պատգամավորական վկայականներ հանձնել նորընտիր պատգամավորներին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտնել է, որ խորհրդարանի նորընտիր անդամների ժամանակավոր վկայականներն արդեն պատրաստ են, դրանք նախատեսվում է հանձնել մինչև նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը։ Ընդամենը տպագրվել է 150 վկայական՝ ըստ պատգամավորների թվի, գրում է Newsgeorgia-ն։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կատարել է «Վրաստանի ընտրական օրենսգրքով» նախատեսված պարտավորությունը և ընտրությունների վերջնական արդյունքների ամփոփումից հետո երկօրյա ժամկետում ապահովել է խորհրդարանի ընտրված պատգամավորների ժամանակավոր վկայականների տրամադրումը։ Ըստ այդմ, վարչակազմը կկապվի ընտրական շեմը հաղթահարած կուսակցությունների ներկայացուցիչների հետ՝ մինչև նորընտիր խորհրդարանի առաջին նիստը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր ընտրվելու ժամանակավոր վկայականներ փոխանցելու համար»,- ասվում է ԿԸՀ-ի հաղորդագրության մեջ:

Ընդդիմադիր կուսակցությունները, որոնք անցել են խորհրդարան, բայց չեն ճանաչում հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները, հայտարարել են, որ չեն վերցնելու վկայականները։

Միևնույն ժամանակ, վիճաբանություններ են ընթանում այն հարցի շուրջ՝ հնարավո՞ր է, արդյոք, նոյեմբերի 25/26-ին իշխանությունների կողմից հայտարարված նոր խորհրդարանի առաջին նիստը։

Գործող խորհրդարանի նախագահն ու ընդդիմադիր պատգամավորները նախօրեին հայցեր են ներկայացրել Սահմանադրական դատարան՝ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով։ Նրանք պնդում են, որ քանի դեռ դատարանը որոշում չի կայացրել, նոր խորհրդարանի նիստի գումասրումն անհնար է, ինչը նշանակում է առնվազն մեկ ամսով հետաձգում։ Իշխող կուսակցությունն անտեսում է այս հայտարարությունը։ Սահմանադրական դատարանը դեռևս լռում է։

Մինչ այդ էլ, Թբիլիսիում ընդդիմության հանրահավաքներն այսօր առավոտյան ժամանակավորապես դադարեցվել են՝ ուժերը վերախմբավորելու նպատակով:

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի