COP29-ի շրջանակում Եվրահանձնակատարն ու ԵԽ ներկայացուցիչն արձագանքել են Ալիևի քննադատություններին

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

COP29-ում Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Լիդիա Պերեյրան և կլիմայի հարցերով եվրահանձնակատար Վոպկե Հոքստրան ձեռնպահ են մնացել պատասխանել հարցին, թե ինչպես են ընկալում պաշտոնական Բաքվի քննադատությունները եվրոպական ինստիտուտների հասցեին։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այսօր COP29-ի շրջանակում նրանք հանդես են եկել մամուլի ասուլիսով՝ զեկուցելով կլիմայի փոփոխության դեմ ուղղված նախագծերի իրականացման բանակցությունների և քննարկումների ընթացքի մասին։

BBC-ի թղթակիցը խնդրել է մեկնաբանել պաշտոնական Բաքվի հայտարարությունները, որոնք Եվրախորհրդարանին և Եվրամիությանը մեղադրում են հակաադրբեջանական գործունեության մեջ։ Լրագրողը հարցրել է նաև, թե ԵՄ-ի և Եվրախորհրդարանի ներկայացուցիչները քննարկե՞լ են, արդյոք, մարդու իրավունքների հարցերը Ադրբեջանի իշխանությունների հետ, ինչպես պահանջում են բազմաթիվ միջազգային կազմակերպություններ:

Լիդիա Պերեյրան նշել է, որ իր պատվիրակությունը դեռևս չի հանդիպել պաշտոնյաների հետ: Հանդիպում է լինելու Ադրբեջանի արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի հետ, որտեղ այդ հարցերը կբարձրացվեն։

ԵՄ-ի հասցեին Բաքվի քննադատության առնչությամբ եվրահանձնակատար Հոքստրան ասել է, որ փոխադարձ քննադատությունը մեծ քաղաքականության մի մասն է։ Նրա խոսքով՝ կողմերը կարող են միմյանց նկատմամբ գնահատականներ հայտնել, «որոնց հետ համաձայն  չեն, և որոնք իրական չեն»։

Հավելենք, որ Վոպկե Հոքստրան օրերս դատապարտել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Բաքվում COP29 կլիմայական գագաթնաժողովի ժամանակ Նիդերլանդների և Ֆրանսիայի հասցեին հնչեցրած «նեոգաղութատիրության» մեղադրանքները։ Նա «ոչ օգտակար» էր անվանել այդ արտահայտությունները:

Հոքստրան հաստատել է, որ անձամբ է իր դժգոհությունը փոխանցել կլիմայի հարցով ադրբեջանցի բանակցող Վագիֆ Բաբաևին:

«Կան երկարատև երկկողմ վեճեր, մասնավորապես, Բաքվի և Փարիզի միջև։ Բայց այն, ինչ պետք է անի COP-ի նախագահը, մի կողմ թողնի այդ տարաձայնությունները և կենտրոնանա կլիմայի փոփոխության դեմ պայքարի քննարկումների վրա»,- ասել է նա։

Նա հավելել է, որ Ալիևի կողմից գագաթնաժողովի օգտագործումը, հատկապես՝ փոքր կղզի պետությունների առջև ծառացած մարտահրավերներին նվիրված նիստերի ժամանակ, եվրոպական երկրներին քննադատելու համար հակաարդյունավետ էր։

«Նեոգաղութատիրության մեղադրանքները, որոնք ուղղված են Նիդերլանդներին և Ֆրանսիային, բացարձակապես անտեղի են և ոչնչով չեն օգնում առաջընթացին»,- ասել է պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Ալիևը COP29-ի ժամանակ ունեցած ելույթում Ֆրանսիայի, Նիդերլանդների ու եվոպական ինստիտուտների հասցեին մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի