Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դաշնակից, ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) առաջնորդ Դևլեթ Բահչելին հերքել է իր և Էրդողանի միջև տարաձայնությունների մասին լուրերը, գրում է Duvar-ը։

«Իմ պարտքն է հիշեցնել, որ մեր նախագահ Էրդողանի և իմ միջև տարանջատում չի լինի, երբ խոսքը գնում է հայրենիքի, ազգի և դրոշի մասին։ Իմ և նախագահի միջև անխզելի կապ կա։ Իմ պարտքն ու խիղճն է՝ հիշեցնել, որ բաժանում կամ անջատում չի լինելու։ Ահաբեկչությունը կվերացվի։ Ես կոչ եմ անում իմ բոլոր քուրդ եղբայրներին ու քույրերին՝ PKK-ն չի կարող ներկայացնել քրդերին»,- MHP-ի խորհրդարանական խմբի նիստում ունեցած ելույթում հայտարարել է Բահչելին։

Լուրեր են պտտվում, որ Բահչելին Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) բանտարկված առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ կապված հայտարարությունն արել է առանց Էրդողանին տեղյակ պահելու։ Բահչելին, հիշեցնենք, Օջալանին կոչ էր արել ելույթ ունենալ խորհրդարանում և հայտարարել PKK-ի լուծարման մասին։

Ավելի վաղ Էրդողանի խորհրդական Մեհմեթ Ուչումը հերքել էր երկրի ղեկավարի և նրա մերձավոր դաշնակից Դևլեթ Բահչելիի միջև տարաձայնությունների մասին պնդումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի