Ինչ անենք, թող մի քիչ էլ լարված մթնոլորտ լինի, աշխարհը դրանից չի փլվի․ Միքայել Մելքումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բացարձակ անընդունելի են այն կեղտոտ մեթոդները, որոնք գործի դրվեցին քարոզարշավի ժամանակ: Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ այն կեղտոտ «պրիոմները» անընդունելի էին, որից հետո դրանք օգտագործողներն իրենց պատասխանը ստացան։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ,  անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև ծավալած մրցապայքարին, ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

Վերջինս նշեց՝ ամեն ինչ պետք է անել մարդկայնորեն ու գոտկատեղից ներքև հարվածներ պետք չէ հասցնել մասնակիցներին։ Պատգամավորը նաև շեշտեց՝ պարտադիր չէ  ամեն ասած խոսքին պատասխան տրվի, ուստի քաղաքական ուժերը պետք է ձևավորեն նաև ամեն ինչին չարձագանքելու մշակույթ՝ հատկապես եթե դա չի արվում պաշտոնական մակարդակում։

Հարցին՝ ԲՀԿ-ի և «Իմ քայլը» դաշինքի թեկնածուների միջև ծավալված փոխհրաձգությունից հետո, արդյոք իրենք շարունակելո՞ւ են իշխանության հետ համագործակցությունը, Միքայել Մելքումյանը պատասխանեց, որ իրենք լայն առումով իրականացնում են Կառավարության գործունեության մի մասը, իսկ ինչ վերաբերում է վերջին օրերի լարվածությանը, ապա նկատեց․ «Ի՞նչ անենք, թող մի քիչ էլ մթնոլորտը լարվի, դրանից չի փլվի աշխարհը։ Դա մրցակցություն է, բա ինչ պետք է լինի»։

Խոսելով ԲՀԿ-ի ներկայացրած ծրագրային դրույթների մասին՝ վերջինս նկատեց, որ իրենք պատրաստ են հայթայթել գումարներ՝ քաղաքի առաջ ծառացած խնդիրները լուծելու համար և իրենց կուսակցությունն ունի ներկայացված ծրագրում ներառված դրույթները կյանքի կոչելու ռեսուրսներ։

Մանրամասները՝ տեսանյութում։