Բլինքենի օգնականը հաստատել է, որ Բայդենը լիազորել է Ուկրաինայի ԶՈՒ-ին հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին

Լուրեր

08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղարի արևմտյան կիսագնդի հարցերով օգնական Բրայան Նիկոլսը հաստատել է, որ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է Ուկրաինային՝ հեռահար զենքով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին։ Սա արգելքի վերացման մասին տեղեկատվության առաջին հաստատումն է ամերիկյան իշխանությունների ներկայացուցչի կողմից։

Նիկոլսի խոսքով՝ դա Կիևին ավելի շատ հնարավորություններ կտա պաշտպանվելու համար և, իր հերթին, Մոսկվային կմղի բանակցությունների։

«Զենքերը, որոնք նախագահ Բայդենը թույլ է տվել Ուկրաինային օգտագործել, նրան ավելի շատ հնարավորություն կտան պաշտպանել իրեն և, հուսով եմ, թույլ կտան Ռուսաստանին հասկանալ, որ ուժի կիրառումն Ուկրաինայի տարածքը գրավելու համար հաջողություն չի ունենա, և նա, գուցե, խաղաղության բանակցություններ վարի կամ, որ ավելի լավ է, պարզապես կհեռանա Ուկրաինայի տարածքից»,- ասել է Նիկոլսը O Globo-ին տված հարցազրույցում պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ի որոշումը հակամարտության սրման պատճառ կդառնա։

Լրատվամիջոցները նոյեմբերի 17-ին հայտնել են, որ Ջո Բայդենը թույլ է տվել Ուկրաինային մինչև 300 կմ հեռահարությամբ ATACMS հրթիռներ օգտագործել Կուրսկի շրջանի վրա հարձակումների համար։ ԱՄՆ իշխանությունները ո՛չ հաստատել են, ո՛չ հերքել այս տեղեկությունը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի