Իսրայելի հատուկ ծառայության ղեկավարը գաղտնի այցելել է Թուրքիա և հանդիպել թուրքական հետախուզության ղեկավարին

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Անցած շաբաթ օրը Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության՝ ՇԱԲԱԿ-ի ղեկավար Ռոնեն Բարը գաղտնի այցելել է Թուրքիա, որտեղ հանդիպել է թուրքական հետախուզության ղեկավար Իբրահիմ Քալընի հետ։ Այս մասին հայտնում է իսրայելական «Детали» -ն՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։

Իրազեկ աղբյուրները հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պատանդների գործարքի շուրջ բանակցությունների վերսկսումը և Թուրքիայի հնարավոր աջակցությունը գործընթացին: Իսրայելցի պաշտոնյաների խոսքով՝ վերջին օրերին ՀԱՄԱՍ-ի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ կազմակերպության բանակցային թիմի ղեկավար Խալիլ ալ-Հիան, լքել են Կատարը և մեկնել Թուրքիա:

Լրատվամիջոցը նշում է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի խորհրդակցություն է հրավիրել բարձրաստիճան պաշտոնյաների և անվտանգության ղեկավարների մասնակցությամբ՝ քննարկելու առևանգվածներին ազատելուն ուղղված ջանքերը։ Ռոնեն Բարը, ըստ հրապարակման, քննարկման մասնակիցներին տեղեկացրել է Թուրքիայում իր շփումների արդյունքների մասին։

Անվտանգության մարմինների՝ Մոսադի, ՇԱԲԱԿ-ի ղեկավարները, Գլխավոր շտաբի պետը և առևանգված անձանց ազատ արձակման շտաբի ղեկավարը, հանդիպման ժամանակ ասել են, որ ՀԱՄԱՍ-ը համաձայն չէ հրաժարվել պատերազմի դադարեցման և Գազայի հատվածից Իսրայելի պաշտպանության բանակի դուրսբերման պահանջներից։ Նրանք ընդգծել են, որ եթե կառավարությունը շահագրգռված է պատանդների գործարքով, ապա պետք է վերանայի իր դիրքորոշումն այդ հարցում:

Նախօրեին էլ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նիստում ասել է, որ քննարկումը լուրջ է եղել։

«Նրանք, ովքեր պնդում են, որ համաձայնության բացակայության հարցում մեղավոր է Իսրայելը, վնասում են բանակցություններին»,- հայտարարել է Նեթանյահուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի