Վրաստանի ԿԸՀ նախագահի վրա սև հեղուկ են լցրել․  ամփոփվել  են խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Լուրեր

07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
Բոլորը

ԿԸՀ-ում ընթացիկ ընտրությունների ամփոփիչ նիստում բանավոր բախում է տեղի ունեցել Գիորգի Կալանդարիշվիլիի և «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Կիրթաձեի միջև․ գրում է Վրաստանի Հանրային ՀԸ-ն։

Նիստում Դավիթ Կիրթաձեն խոսք է խնդրել ընթացակարգի վերաբերյալ։ Կանոնակարգի ժամկետի ավարտից հետո ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին անջատել է խոսափողը, ինչի արդյունքում վիճաբանություն է սկսվել։

Դրանից հետո Կիրթաձեն բաժակով Կալանդարիշվիլիի վրա լցրել է անհայտ նյութ, հավանաբար ներկ։

Վրաստանի տասնմեկերորդ գումարման խորհրդարանում ընտրությունների վերջնական արդյունքներով 150 մանդատից 89-ը ստացել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցությունը։

«Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 16-ին կայացած նիստում ամփոփել է ընտրությունների վերջնական արդյունքները։ 150 մանդատից 89-ը ստացել է «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը: Մնացած 61 մանդատները բաշխվել են հետևյալ կերպ. «Փոփոխությունների կոալիցիան» («Ախալի», «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», «Դրոա») ստացել է 19 մանդատ, «Միասնություն՝ ազգային շարժում» («Միացյալ ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան»)՝ 16 մանդատ, «Ուժեղ Վրաստան» («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ») – 14, և «Վրաստանի համար»՝ 12 մանդատ», – հայտնել են Վրաստանի ԿԸՀ-ից։

Վերջինիս փոխանցմամբ՝ այսպիսով, Վրաստանի իշխող կուսակցությունը ռեկորդ է սահմանել և ընտրությունների արդյունքներից հետո կարողացել է չորրորդ անգամ պահպանել իշխանությունը՝ ստանալով ընտրողների մոտ 54 տոկոսի աջակցությունը։

Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են հոկտեմբերի 26-ին։