Խիստ հակասական COP29. մասնագետները կլիմայի շուրջ բանակցություններն այլևս արդյունավետ չեն համարում

Լուրեր

08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվում ընթացող ՄԱԿ-ի կլիմայական համաժողովի՝ COP29-ի առաջին շաբաթը շարունակվում է բազմաթիվ հակասական պահերով: BBC-ի ադրբեջանական ծառայության հաղորդմամբ՝ այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված բաց նամակ է հրապարակվել, որը ստորագրել են կլիմայի աշխարհի առաջատար փորձագետները, այդ թվում՝ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և ՄԱԿ-ի կլիմայական հարցերով նախկին ղեկավար Քրիստիանա Ֆիգերեսը։ Նամակին միացած մասնագետները քննադատում են COP29-ը՝ վճռական արդյունքներ չցուցաբերելու համար:

Նրանց կարծիքով՝ կլիմայի շուրջ բանակցություններն «այլևս չեն ծառայում նպատակին», և անհրաժեշտ են հրատապ բարեփոխումներ: Նամակում ասվում է, որ այն երկրներին, որոնք չեն աջակցում հանածո վառելանյութերի՝ նավթի, գազի աստիճանական դադարեցմանը, պետք է արգելվի հյուրընկալել COP միջոցառումները։

Ելույթ ունենալով համաշխարհային առաջնորդների COP29 գագաթնաժողովում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ նավթն «Աստծո պարգև է», ինչը միանշանակ չի ընդունվել։ Քննադատները սխալ են համարում կլիմայի վերաբերյալ բանակցությունները հյուրընկալող երկրի նման տեսակետը՝ պնդելով, որ նավթի և գազի պաշարներ ունեցող երկրները պետք է առաջին հերթին նպատակ ունենան հրաժարվել դրանցից:

Կլիմայի հարցերով ակտիվիստները կարծում են, որ Ադրբեջանը պետք է նվազեցնի իր կախվածությունը նավթից և գազից. ներկայում երկրի պետական ​​բյուջեի մինչև 60 տոկոսը ֆինանսավորվում է այս հատվածի եկամուտներից։

BBC-ի կլիմայական հարցերով թղթակից Մեթ Մաքգրեյթն ասում է, որ այսօր հրապարակված նամակն արտացոլում է աճող հիասթափությունը կլիմայական ճգնաժամի դեմ զգալի առաջընթացի բացակայության կապակցությամբ: Նամակը ստորագրողները կարծում են, որ կլիմայական ճգնաժամն արագ է ընթանում, իսկ COP գործընթացը՝ չափազանց դանդաղ։

Նամակը ստորագրողներից կլիմայագետ Յոհան Ռոքստրոմն ասել է, որ իրենց նպատակն է կասկածի տակ չդնել COP գործընթացը:

«Մեզ դա ավելի շատ է պետք, քան երբևէ, բայց մենք պետք է խոսքից անցնենք գործի»,- ասել է պրոֆեսորը լրատվամիջոցին։

Ադրբեջանական կողմից COP29-ի գլխավոր բանակցող Յալչին Ռաֆիևը նամակի վերաբերյալ լրագրողներին ասել է, որ COP գործընթացն արդեն հասել է ձեռքբերումների, կողմերը հավաքվել են այս համաժողովում հանուն մարդասիրության, և ամենակարևորն այդ հավակնությունների ապահովումն է։

Նամակի հեղինակները դժգոհ են նաև COP համաժողովների անցկացման համար հյուրընկալող երկների ընտրության գործընթացից։ Անցյալ տարի Արաբական Միացյալ Էմիրությունները՝ նավթի գլխավոր արտադրողը, հյուրընկալել էր COP28-ը, միջոցառումն անցկացվել էր Դուբայում։

Նամակը ոչ միայն COP29-ի, այլ առհասարակ COP-ների «անարդյունավետության» մասին է։

Ադրբեջանում միջոցառման անցկացման քննադատները նշում են, որ երկրի վարկանիշը ցածր է մարդու իրավունքների ոլորտում, ավելի քան 300 մարդ համարվում է քաղբանտարկյալ, իսկ 15 ​​լրագրող բանտում է։ Կլիմայի գործողությունների ցանցը, որը բաղկացած է մոտ 2000 կլիմայական խմբերից, BBC-ին ասել է, որ քաղաքացիական հասարակության պաշտպանությունը կենսական նշանակություն ունի, եթե երկրները ցանկանում են առաջընթաց գրանցել կլիմայի փոփոխության հարցում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի