ԱՄՆ-ն ամեն շաբաթ զենք կուղարկի Ուկրաինա

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Պենտագոնը վճռական է տրամադրված՝ Ուկրաինային ուղարկել Կոնգրեսի կողմից ավելի վաղ հաստատված ֆինանսավորումից մնացած 7,1 միլիարդ դոլարի ռազմական օգնությունը մինչև նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աշխատանքի ավարտը: Այդ նպատակով առաքումները կիրականացվեն ամեն շաբաթ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության փոխխոսնակ Սաբրինա Սինգհը։

Նա պարզաբանել է, որ Պենտագոնը Կիևին սպառազինությունների փաթեթներ կհատկացնի մատակարարումների համալրմանը զուգահեռ։

«Մինչ մենք շարունակում ենք համալրել մեր սեփական պաշարները, դուք կտեսնեք զենքի հետագա փոխանցումներ Ուկրաինային»,- ասել է Պենտագոնի խոսնակը:

Սինգհը նշել է, որ նոր վարչակազմի կողմից Սպիտակ տան ղեկավարությունը ստանձնելուն մնացել է ընդամենը 70 օր։

«Սակայն նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում Պենտագոնը կարող է անհավանական աշխատանք կատարել։ Մենք շատ ջանասիրաբար կաշխատենք դա ապահովելու համար»,- ասել է Սինգհը։

Նա ընդգծել է՝ վերջերս Միացյալ Նահանգները շաբաթական կտրվածքով մեծ օգնություն է տրամադրում Ուկրաինային։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի