Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից։ SPP ընկերությունը կարճաժամկետ պայմանագիր է կնքել՝ մտավախություն ունենալով Ուկրաինայի տարածքով էներգիայի տարանցման դադարեցման հետ կապված, հայտնել է Dennik N պորտալը, որին վկայակոչում են ադրբեջանական լրատվամիջոցները։

SPP-ը Սլովակիայի գազային էներգետիկ համակարգի խոշորագույն օպերատորն է: Ադրբեջանական կողմից գործընկերը SOCAR-ն է։

Պայմանագիրը նախատեսված է մեկ ամսով։ Այն կարող է երկարաձգվել, եթե սլովակյան և ադրբեջանական ընկերությունների համագործակցությունը հաջողություն ունենա։ Սա Բրատիսլավայի կողմից ձեռնարկված փորձնական քայլ է այն ֆոնին, երբ Ուկրաինան մի քանի շաբաթից կդադարեցնի Ռուսաստանից Եվրամիության երկրներ գազի տարանցումը:

Օրերս Bloomberg-ը հայտնել էր, որ ԵՄ-ն ցանկանում է գազ ստանալ Ադրբեջանից Ուկրաինայի տարածքով։ Նշվում էր, որ Հունգարիայից և Սլովակիայից ընկերությունները մոտ են 12-14 մլրդ խմ գազի մատակարարման պայմանագրի կնքմանը՝ Ադրբեջանից Ուկրաինայի գազատարի ցանցով։ Պայմանագիրը նախատեսում է սվոփ գործողություններ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Ուկրաինան Ադրբեջանին՝ որպես գազ արտահանողի, իսկ Սլովակիային՝ որպես գնորդի, առաջարկել է սխեմա՝ իր տարածքով Եվրոպա ռուսական գազի այլընտրանքային մատակարարման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի