Բրազիլիայի Գերագույն դատարանի մոտ պայթյուններ են որոտացել. շենքի հարակից հրապարակում դի է հայտնաբերվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Բրազիլիայի Գերագույն դատարանի մոտ՝ մայրաքաղաքի կենտրոնում, պայթյուններ են որոտացել, ինչից հետո շենքի հարակից հրապարակում տղամարդու դի է հայտնաբերվել։ Ըստ իշխանությունների՝ նա փորձել է ներթափանցել Գերագույն դատարան, փոխանցում է Current Time-ը:

Առաջին պայթյունը տեղի է ունեցել մոտակա ավտոկայանատեղիի մեքենայի բեռնախցիկում։ 20 վայրկյան անց լսվել է երկրորդ պայթյունը, ինչից հետո հրապարակում տղամարդու դի է հայտնաբերվել։

«Մենք կարող ենք հաստատել, որ Գերագույն դատարանի շենքի դիմաց դի կա»,- AFP-ին ասել է դաշնային ոստիկանության ներկայացուցիչը։

Իշխանությունները հայտնում են, որ մահացած տղամարդը փորձել է ներխուժել Գերագույն դատարան:

«Այս քաղաքացին մոտեցել է Դաշնային Գերագույն դատարանին, փորձել ներս մտնել, սակայն չի կարողացել, և մուտքի մոտ պայթյուն է տեղի ունեցել»,- ասել է Բրազիլիայի նահանգապետ Սելինա Լեաոն։

Իշխանությունները կատարվածը համարում են ինքնասպանության, «քանի որ կա միայն մեկ զոհ»: Կատարվում է հետաքննություն։

Գերագույն դատարանի կայանատեղիում պայթած մեքենան պատկանում է Սանտա Կատարինա նահանգից Ֆրանցիսկո Վանդերլի Լուիսին, որը 2020 թվականին մասնակցել է մունիցիպալ ընտրություններին որպես Լիբերալ կուսակցության անդամ, սակայն չի ընտրվել, հայտնում է G1 պորտալը։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի