ՌԴ-ն և Ադրբեջանը համագործակցության նոր նախաձեռնություններ են քննարկում, այդ թվում՝ նավթագազային ոլորտում

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանն ու Ռուսաստանը համագործակցության մի շարք նոր նախաձեռնություններ են քննարկում, մասնավորապես, նավթի և գազի ոլորտում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Բաքվում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը, գրում է Ինտերֆաքսը։

«Կողմերի դիտարկմանն են ներկայացվել մի շարք նոր փոխշահավետ նախաձեռնություններ: Ադրբեջանը նավթի և գազի ծննդավայրն է, սա արդիական էր երեկ, այսօր և կլինի երկար ժամանակ: Իսկ Ռուսաստանն առաջատար է էներգետիկայի ոլորտում։ Այստեղ մեր փոխգործակցությունը դրականորեն է զարգանում բազմաթիվ ուղղություններով»,- ասել է Ասադովը։

Նա հիշեցրել է, որ երկրում գործում են ռուսական նավթագազային մի շարք խոշորագույն ընկերություններ։

«Ռուսաստանը մեզ համար կարևոր գործընկեր է նաև ագրոարդյունաբերական համալիրում։ Դա վերաբերում է ինչպես մեր արտադրանքի արտահանմանը, այնպես էլ ռուսական գյուղմթերքի ներմուծմանը Ադրբեջան։ 2023 թվականի վերջին Ադրբեջանից Ռուսաստան գյուղմթերքի արտահանումն աճել է ավելի քան 9%-ով, իսկ այս տարի՝ ավելի քան 12%-ով։ Ռուսաստանը նույնպես հուսալի գործընկեր է․ մենք ՌԴ-ից ներկրում ենք առնվազն 1 մլն տոննա ցորեն, իսկ 2024 թվականի 10 ամսվա վերջում այն ​​կլինի գրեթե 900 հազար տոննա, և այդ ցուցանիշը կաճի։ Ադրբեջանը նպատակ ունի էլ ավելի ամրապնդել և ընդլայնել բարիդրացիական հարաբերությունները և փոխշահավետ համագործակցությունն ու ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է Ասադովը։

ՌԴ վարչապետն իր հերթին նշել է, որ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը երկկողմ համագործակցության կարևոր ոլորտ է։ Նա վստահեցրել է, որ բանակցություններին ներկա փոխվարչապետ Վիտալի Սավելևն ակտիվորեն ներգրավված է Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի արևմտյան երթուղում, որն անցնում է Ադրբեջանի տարածքով։

«Դա թույլ կտա մեծացնել բեռնափոխադրումների ծավալը և ընդլայնել ապրանքային հոսքերի աշխարհագրությունը, հասնել համաշխարհային հարավի աճող շուկաներ Պարսից ծոցի և Հնդկական օվկիանոսի նավահանգիստների միջոցով, այդ թվում՝ Մերձավոր Արևելք, Հարավային և Հարավարևելյան Ասիա»,- ընդգծել է Միշուստինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի