Էրդողանը Թրամփի հետ հանդիպման հույս է հայտնել և խոսել Մասկի հետ համագործակցելու ցանկության մասին

Լուրեր

22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
Բոլորը

Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների զարգացմանը նոր դարաշրջանում հնարավոր չէ հասնել հեռախոսային դիվանագիտության միջոցով։ Հույս ունենք զրուցել Դոնալդ Թրամփի հետ միջազգային կամ երկկողմ հանդիպումների ժամանակ։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելուն, փոխանցում է TRT Haber-ը։

«Պետք է տեսնել, թե ինչպես կձևավորվի Թրամփի կաբինետը։ Այս պահին կարևոր են փոխնախագահներն ու արտաքին գործերի նախարարը։ Թրամփի վարչակազմը տնտեսությունը համարում է իր առաջնային նպատակներից մեկը։ Թուրքիան իր ռազմավարական աշխարհագրական դիրքով և երիտասարդ բնակչությամբ ներդրումային հնարավորություններ ընձեռող երկիր է։ Մենք կարող ենք նոր հնարավորություններ ստեղծել երկու երկրների միջև առևտրի ծավալներն ավելացնելու և ներդրումները խրախուսելու համար։ Հնարավոր է նոր համագործակցություններ զարգացնել, հատկապես՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտներում»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Միաժամանակ, նա ամերիկացի հայտնի գործարար Իլոն Մասկի հետ աշխատելու ցանկություն է հայտնել։

«Մասկն աջակցել է Թրամփին այս ընտրությունների ժամանակ, բայց մեզ համար կարևորն այն է, որ նա գործարար է, որն ակտիվորեն աշխատում է տիեզերական և տեխնոլոգիական ոլորտներում։ Տեխնոլոգիաների ոլորտում Թուրքիայի առաջընթացը գրավում է աշխարհի ուշադրությունը։ Տեխնոլոգիան այն ոլորտը չէ, որտեղ դուք կարող եք միայնակ առաջադիմել, ձեզ անպայման պետք է որոշակի համագործակցություն: Եթե ​​այս ոլորտում համագործակցության հնարավորություններ ստեղծվեն, մենք բաց ենք Մասկի հետ աշխատելու համար»,- ասել է Էրդողանը՝ հիշեցնելով, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում Նյու Յորքում հանդիպել է ամերիկացի գործարարին։

Հավելենք, որ Իլոն Մասկը՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր դաշնակիցը, ղեկավարելու է ԱՄՆ կառավարության նոր գործակալությունը, որը կենտրոնացած է լինելու դաշնային ծախսերի կարգավորման վրա։ Այն կոչվելու է Կառավարության արդյունավետության վարչություն (DOGE):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի