Բաքուն արձագանքել է Հաագայի դատարանի որոշումներին

Լուրեր

18.07.2026 | 14:18
2026-ին Հայաստանի բուհեր ընդունվել է 9620 դիմորդ․ ԳԹԿ
18.07.2026 | 13:56
ՌԴ-ն պատրաստվում է ռազմաճակատ ուղարկել նաև թմրամիջոցների մաքսանենգության և հանցավոր խմբավորումների գործերով դատապարտվածներին
18.07.2026 | 13:33
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության 35-ամյակին
18.07.2026 | 13:22
50 հազար արգենտինացի երկրպագուներ ժամանել են Նյու Յորք՝ ԱԱ-2026-ի եզրափակիչի համար
18.07.2026 | 13:06
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է Արդարադատության նախարարությանը՝ helpcourt.am-ի գործունեության հարցով
18.07.2026 | 13:00
Բյուրեղավանում 13 քաղաքացի հոսպիտալացվել է աղիքային վարակի ախտանշաններով
18.07.2026 | 12:40
Արման Ծառուկյանը գիտի՝ ով է իր հաջորդ մրցակիցը UFC-ում
18.07.2026 | 12:34
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
18.07.2026 | 12:16
Թմրամիջոցներից մինչև կեղծ վարորդական վկայականներ․ Պարեկային ծառայությունը ներկայացրել է կիսամյակային ցուցանիշները
18.07.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 18-ի դրությամբ
18.07.2026 | 11:33
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
18.07.2026 | 11:18
Նավթի գներն աճել են
18.07.2026 | 10:51
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 5000-ը
18.07.2026 | 10:28
Լարսը բաց է
18.07.2026 | 10:10
Երևանում փոշու և ազոտի երկօքսիդի թույլատրելի սահմանը մի շարք օրերի գերազանցվել է
Բոլորը

Ադրբեջանն ի գիտություն է ընդունել Արդարադատության միջազգային դատարանի 2024 թվականի նոյեմբերի 12-ի որոշումները՝ կապված Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի (CERD) կիրառման դեպքում Ադրբեջանի և Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների հետ։ Այս մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

Պաշտոնական Բաքուն Հայաստանի դեմ անհիմն մեղադրանքներ է հնչեցրել՝ նշելով, թե դատարանը, իբր, «որոշում է կայացրել Հայաստանի դեմ Ադրբեջանի միջազգային հայցերի վերաբերյալ՝ կապված վերջինիս կողմից ադրբեջանցիների նկատմամբ մարդու իրավունքների լայնածավալ խախտումների հետ»։

«Դատարանն իրավացիորեն մերժել է Հայաստանի կողմից ականների և պայթուցիկ նյութերի թակարդների տեղադրման հետ կապված հայցերը բացառելու՝ Հայաստանի փորձը։ Ինչ վերաբերում է Հայաստանի հայցերի դեմ Ադրբեջանի առարկություններին, դատարանը որոշել է թողնել Հայաստանի կողմից ռասսայական խտրականության մասին կեղծ մեղադրանքների հետ կապված փաստերի և ապացույցների վերլուծությունը թողնել գործի ըստ էության քննության փուլին։ Ադրբեջանը վստահ է՝ ուսումնասիրված ապացույցները ցույց կտան, որ միջազգային իրավունքի խախտումներ չեն եղել»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Հաագայի դատարանն ամբողջությամբ մերժել է Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունները և բավարարել է Հայաստանի ներկայացրած երեք առարկություններից երկուսը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի