Իլոն Մասկը պաշտոն կստանա․ Թրամփը հրապարակել է նաև ապագա պաշտպանության, ներքին անվտանգության նախարարների և ԿՀՎ տնօրենի անունները

Լուրեր

23.06.2026 | 13:10
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
23.06.2026 | 13:01
ՌԴ Սվերդլովսկի մարզում փոթորկի հետևանքով գրեթե 100 տուն է վնասվել․ 16 մարդ վիրավորվել է
23.06.2026 | 12:51
Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին. մեկ անձ հոսպիտալացվել է
23.06.2026 | 12:43
Փաշինյանի որոշմամբ կարկտահարության դեպքերն ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծվել
23.06.2026 | 12:34
Շրջափակել էին ամբողջ շենքը, առգրավեցին կանխիկ գումարն ու զարդերը. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:26
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին ու Զապորոժիեին․ տուժածներ կան
23.06.2026 | 12:20
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
23.06.2026 | 12:15
Դահլիճի ծեծռտուքը տեղափոխվեց միջանցք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:10
Վարժանքի ժամանակ զինծառայող է վիրավորվել // Հայկական ծիրանի խմբաքանակ է ժամանել ԵՄ․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 12:04
Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումը «գերազանցում է» տնտեսական ճգնաժամի ռիսկը
23.06.2026 | 11:57
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:56
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ որևէ հստակություն դեռևս չկա․ Ուշակով
23.06.2026 | 11:45
Ծեծկռտուք ավագանու նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 11:23
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Ղրիմի վրա․ թիրախում են եղել նավթաբազան, նավթամթերքի տերմինալն ու նավահանգիստը
23.06.2026 | 11:17
Խուզարկություն են իրականացնում Իշխան Սաղաթելյանի բնակարանում. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է ապագա պաշտպանության նախարարի, ներքին անվտանգության նախարարի և ԿՀՎ տնօրենի անունները։ Մասնավորապես, Թրամփը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում առաջադրել է Fox News-ի հաղորդավար Փիթ Հեգսեթի թեկնածությունը, հայտնում է Politico-ն։ Իր որոշման մասին հայտարարելիս նորընտիր նախագահը նշել է, որ Հեգսեթը բանակի վետերան է և ծառայել է Աֆղանստանում, Իրաքում և Գուանտանամոյում։ Բացի այդ, նորընտիր նախագահը հայտարարել է, որ գործարարներ Իլոն Մասկը և Վիվեկ Ռամասվամին կգլխավորեն դեպարտամենտը, որը կզբաղվի դաշնային կառավարության աշխատանքի օպտիմալացմամբ, գրում է VOA-ն։

«Փիթի ղեկավարությամբ՝ Ամերիկայի թշնամիները զգուշացված են. մեր բանակը կրկին կդառնա հզոր, և Ամերիկան երբեք չի նահանջի», – ասել է Թրամփը՝ նրան անվանելով «կոշտ, խելացի և «նախ Ամերիկան» սկզբունքին անկեղծորեն հավատացող»:

Թրամփը ներքին անվտանգության նախարարի պաշտոնում առաջադրել է Հարավային Դակոտայի նահանգապետ Քրիստի Նոեմի թեկնածությունը։ Նա ճանաչում ձեռք բերեց այն բանից հետո, երբ հրաժարվեց նահանգում դիմակների ռեժիմ սահմանել COVID-19 համաճարակի ժամանակ, նշում է VOA-ն։

Թրամփը որոշել է Ազգային հետախուզության նախկին տնօրեն Ջոն Ռաթքլիֆին նշանակել Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար։

Ինչպես գրում է VOA-ն, անսպասելի էր Թրամփի հայտարարությունն այն մասին, որ միլիարդատեր Իլոն Մասկը և գործարար և նախագահի նախկին հանրապետական թեկնածու Վիվեկ Ռամասվամին կգլխավորեն կառավարության արդյունավետության հարցերով զբաղվող նոր ստեղծվող դեպարտամենտը։

Թրամփն արդեն սկսել է ձևավորել իր վարչակազմը։ Պետքարտուղարի պաշտոնում քննարկվում է սենատոր Մարկո Ռուբիոի թեկնածությունը, իսկ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական կդառնա Մայք Ուոլցը։ Թրամփը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնն առաջարկել է Ներկայացուցիչների պալատի անդամ Էլիզ Ստեֆանիկին։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի