Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են մանդատներից

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

«Մենք հրաժարվում ենք մանդատներ ստանալ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, որոնց ընթացքում տեղի են ունեցել տոտալ կեղծիքներ»,- այսօր կայացած ճեպազրույցում ասել է Վրաստանի «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Թինա Բոկուչավան, փոխանցում է Գրուզիա օնլայնը։

Նրա խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք չունի «Միասնություն-Ազգային շարժման» անդամների փաստաթղթերն ուղարկել խորհրդարան՝ ճանաչելու նրանց լիազորությունները։ Ընտրությունների արդյունքներով այս կուսակցությանը բաժին էր հասնում 16 մանդատ։

«Դեռևս ընտրությունների օրը պարզ էր, որ այս ընտրությունները չեն արտացոլում Վրաստանի քաղաքացիների ազատ կամարտահայտությունը։ «Միասնություն-Ազգային շարժում» կուսակցության անունից հայտարարել ենք, որ չենք ճանաչում այս ընտրությունների լեգիտիմությունը և հրաժարվում ենք պատգամավորական մանդատներից»,- նշել է Բոկուչավան։

«Այս [ընտրական] ցուցակում բոլորս հրաժարվում ենք որևէ կերպ համագործակցել ընտրությունները կեղծող և մեր հայրենիքում Ռուսաստանի Դաշնության շահերն արտահայտող ռեժիմի հետ», – ասել է «Հանուն փոփոխությունների» կոալիցիայի առաջնորդներից Նիկա Գվարամիան։
Նրա խոսքով՝ խորհրդարանը ոչ լեգիտիմ է, հետևաբար դրան մասնակցելը համարվում է հանցակցություն ոչ լեգիտիմ գործողություններին։
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքներով «Հանուն փոփոխությունների կոալիցիա»-ին բաժին էր հասնելու 19 մանդատ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի