Ավագանին դարձել է մի անդեմ, իսկ քաղաքապետարանը՝ փող լվացող մարմին․ կրթական ոլորտի տեսլականը՝ «Իմ քայլը» և «Լույս» դաշինքների ծրագրերում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.02.2026 | 17:45
Բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է․ պետությունը հստակ իրավական պարտավորություններ ունի․ ՄԻՊ
04.02.2026 | 17:33
51 երկրի ներկայացուցիչ Երևանում մասնակցում է ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների կրթական ծրագրին
04.02.2026 | 17:27
Փաշինյանը և Ալիևը Աբու Դաբիում մասնակցում են «Զայեդ» 2026 մրցանակաբաշխությանը․ ՈՒՂԻՂ
04.02.2026 | 17:20
Մինչև Կիևի կողմից համապատասխան որոշումներ չկայացվեն, ռազմական գործողությունը կշարունակվի. Պեսկով
04.02.2026 | 17:08
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով, ապա աստիճանաբար կբարձրանա
04.02.2026 | 16:56
Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարի հետ քննարկվել է «Երևանի ջրամատակարարման բարելավման» ծրագիրը
04.02.2026 | 16:45
Հեռահաղորդակցության օպերատորների ծառայությունների դիմաց Իդրամով վճարման անհնարինության և ստեղծված իրավիճակի մասին
04.02.2026 | 16:37
Ալեն Սիմոնյանը փետրվարի 5-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի Լավրովի հետ
04.02.2026 | 16:32
Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից հացահատիկի հերթական խմբաքանակը կուղարկվի Հայաստան
04.02.2026 | 16:30
Ֆլոյդ Մեյվեզերը դատի է տվել ամերիկյան ալիքին ու պահանջում է 340 միլիոն դոլար
04.02.2026 | 16:19
Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ
04.02.2026 | 16:10
Կրասնոյարսկում աշակերտուհին մուրճով հարձակվել է դպրոցականների վրա, բենզին լցրել նրանցից մեկի վրա ու հրկիզել դպրոցը
04.02.2026 | 15:59
Անդրազգային հանցավոր կազմակերպությունը կատարել է առնվազն 410 մլն դրամի համակարգչային հափշտակություններ և փողերի լվացում. նախաքննությունն ավարտվել է ևս 1 անձի մասով
04.02.2026 | 15:51
Պուտինն ու Սի Ցզինպինը տեսակապով  բանակցություններ են անցկացրել
04.02.2026 | 15:42
Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը
Բոլորը

««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքը սահմանում է, որ Երևանի ավագանին վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ։ Բայց մենք պարբերաբար տեսնում ենք, որ ավագանու այս կամ այն լիազորությունը որոշել են տալ քաղաքապետին։ Ավագանին դարձել է մի անդեմ մարմին, իրականում պետք է այդպիսին չլինի»,- Factor.am-ի հետ զրույցում նշում է Անահիտ Բախշյանը, որն ընդգրկված է Երևանի ավագանու ընտրություններին մասնակից «Լույս» դաշինքի ցուցակում։

Կրթության փորձագետն անդրադարձել է քաղաքապետի ենթակայության դպրոցներին, մանպարտեզներին առնչվող խնդիրներին և իր նկատառումներն արել, ներկայացրել դաշինքի տեսլականը․ «Առաջին գործը, որ հարկավոր է նախաձեռնել, ԿԳՆ-ին լուրջ առաջարկներ ներկայացնելն է դպրոցների կառավարման խորհրդի ձևավորման և ընտրության կարգի հետ կապված։ Սա ամենախոցելի խնդիրներից է, քանի որ նախկին մոդելը խեղաթյուրված է մինչև վերջ»։

Անահիտ Բախշյանն անդրադառնում է նաև մանկապարտեզների խնդիրներին։ Նա նկատում է, որ Երևանի մի շարք մանկապարտեզների խմբասենյակների դռներ փակ են, բայց ոչ թե որովհետև տեղ չկա, այլ՝ համապատասխան ֆինանսավորում․ «Քանի որ 2010 թվականից Երևանի մանկապարտեզները դարձել են անվճար, այդ կառույցները ֆինանսավորվում են Երևանի բյուջեից։ Այս պարագայում քաղաքապետարանին ձեռնտու չէ, որ իր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներում երեխաների թիվն ավելանա։ Ուստի պետք է մանկապարտեզների անվճար դառնալու որոշումը վերանայել, կրթությունն այդ կառույցներում պետք է դարձնել վճարովի սոցիալապես ապահով ընտանիքների համար, և պետք է տրվեն արտոնություններ սոցիալապես խոցելի խավերին։ Ընդ որում, ասեմ, որ Հայաստանի ոչ մի մարզում նման օրենք չի գործում, այնինչ մարզերի ընտանիքները սոցիալապես շատ ավելի վատ վիճակում են»։

Գայանե Աբրահամյանն էլ, որն ընդգրկված է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, Factor.am-ին տեղեկացնում է՝ դաշինքի կրթական ծրագրերի մասով հիմնական ուղենիշը լինելու է երեխաների կրթական իրավունքի իրացման պաշտպանությունը․ «Օրինակ՝ մանկապարտեզներում և նախադպրոցական այլ հաստատություններում իրենց հերթագրմանը սպասող երեխաների թիվը բավական մեծ է։ Հերթագրման պրոցեսն էլ ոչ թափանցիկ է, տարիներ շարունակ իրականացվել է կոռուպցիոն ռիսկերի ներքո»։

Ինչ վերաբերում է մշակութային կրթությանը, ապա «Իմ քայլը» դաշինքն իր ծրագրում հատուկ անդրադառնում է մասսայական միջոցառումների արդյունավետ կազմակերպմանը․ «Ժամանակին այս ուղղությամբ ոչ միայն մեծ թվով գումար էր ծախսվում, այլև՝ մսխվում։ Փող լվանալու մեխանիզմները հստակ էին։ Այնինչ, այդ միջոցառումների իրականացման գործում կարելի էր ներգրավել ներդրողների, հասարակական սեկտորին։ Համեմատության համար նշեմ՝ 2018-ի բյուջեով հաստատված է, որ քաղաքապետարանը 1 միլիարդ դրամ պետք է ծախսի մասսայական միջոցառումների վրա, իսկ 1 միլիարդ 300 միլիոն դրամ պետք է հատկացնի իր ենթակայության երաժշտական և արվեստի բոլոր դպրոցներին միասին վերցված»,- շեշտում է Գայանե Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան