Ռուսական հարվածից հետո 5 հարկանի շենքի փլատակների տակից կնոջ և նրա 3 երեխաների դիերն են դուրս բերել

Լուրեր

08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 11-ին ռուսական բալիստիկ հրթիռով խոցված Կրիվոյ Ռոգի հինգ հարկանի բնակելի շենքի փլատակներից դուրս են բերվել կնոջ և նրա երեք երեխաների դիերը, հայտնում են տեղի իշխանությունները, գրում է Current Time-ը։

Ռուսական բանակի՝ Կրիվոյ Ռոգի վրա հարձակման հետևանքով փլուզվել է հինգ հարկանի շենքի մուտքը։ Իշխանությունները հայտնել են 14 զոհի մասին:

Փրկարարներն առաջինը փլատակների տակից դուրս են բերել կնոջ դին։ Այս մասին հայտնի է դարձել նոյեմբերի 11-ի ուշ երեկոյան։ Ենթադրվում էր, որ տան փլատակների տակ կարող էին լինել նաև նրա երեք երեխաները։ Նոյեմբերի 12-ի առավոտյան նրանց ևս հայտնաբերել են փրկարարները։

«Նախօրեին տեղի ունեցած հրթիռային հարձակումը քաղաքի վրա խլել է երեք մարդու կյանք։ Փրկարարներն աշխատում են առանց դադարի։ Փնտրում են ևս մեկ փոքրիկի»,- Տելեգրամում գրել է Դնեպրոպետրովսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը:

Ավելի ուշ քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլը հայտնել է, որ փրկարարները հայտնաբերել են երրորդ երեխայի մարմինը․ նա մեկ տարեկան էլ չկար։

Փլատակների մաքրումն ավարտվել է։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի