Շենիկում էլեկտրական շչակ է գործարկվելու
Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ բնակավայրում նոյեմբերի 13-ին ժամը 11:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Շչակը գործարկվելու է «Ազդարարում, պատսպարում և տարհանում» գործնական պարապմունքի ընթացքում։
Գերատեսչությունը բնակիչներին հորդորում է չանհանգստանալ։