Րաֆֆի Հովհաննիսյանը երևանցիներից անակնկալ է սպասում, որը, սակայն, ընտրություններից վեց օր առաջ շոշափելի չէ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն ավագանու ընտրություններին նախորդող այս օրերը բավականին պատասխանատու օրեր է համարում, որոնք շարունակելու են հնարավորություն տալ ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերին ներկայացնել իրենց ծրագրերը, եթե անգամ պայմանները հավասար չեն։

««Ժառանգությունը» մասնակցել է ամենաանհավասար պայմաններում ամենատարբեր ձևաչափերով ընտրությունների, իսկ չմասնակցելով ֆիզիկապես զորակցել ենք ուրիշ ուժերի, սակայն չի ստացվել այնպես, որ չմասնակցենք ընտրություններին, քանի որ դա պետք է լինի քաղաքացիական պատասխանատվություն ունեցող քաղաքական ուժի առանձնահատկություններից մեկը»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության քաղաքապետի թեկնածուն՝ շեշտելով, որ այս ընտրությունները մի քանի քայլ առաջ են լինելու նախորդ ընտրություններից։

«Եթե նախորդ ընտրությունների ժամանակ դրված էր ռեժիմի խնդիրը, հիմա՝ հեղափոխության այս հանգրվանում, ակնկալում ենք, որ երևանցին գիտակցված ընտրություն կկատարի, ինչը մեզ կմատուցի անակնկալներ, որոնք հիմա՝ ընտրություններից վեց օր առաջ, շոշափելի չեն»,- ասաց Հովհաննիսյանը։

Վերջինս նաև նշեց, որ  որպես ավագ հորդորել է իր այն կրտսեր գործընկերներին, որոնք ունեն պետական ապարտի տված հնարավորություններից օգտվելու շանս, զգույշ լինել, քանի որ, դա եթե անգամ գայթակղություն և տենդենց է, միևնույնն է, պետք է վեր կանգնել այդ տենդենցից։ «Կոչ ենք անում այդ ուժերին, որոնք 3-4-ն են, շատ ուշադիր լինել»,- ասաց նա։

«Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն շեշտեց, որ հույս ունի, որ ձևավորվող քաղաքական դաշտը կլինի բազմերանգ և եռագույն։ «Աստված տա մենք շատ շուտ հաղթահարենք այս չհասկացված և ճիշտ տեղ չտանող չակերտների բանավեճը»,- ասաց նա։

Րաֆֆի Հովհաննիսյանը նաև անդրադարձավ քաղաքական կուսակցությունների կողմից քարոզարշավի հարթակը կուսակցական խնդիրների, երկրի անվտանգության հետ կապված հարցերը բարձրաձայնելու հարցին՝ նշելով, որ նման երևույթները ևս պետք է բացառվեն։

 

Մանրամասները՝ տեսանյութում։