Գրետա Թունբերգը Թբիլիսիում բողոքի ցույցի է հրավիրում Բաքվում COP29-ի անցկացման, ավտորիտարիզմի և պատերազմի դեմ

Լուրեր

07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
Բոլորը

Կլիմայական հարցերով հայտնի ակտիվիստ Գրետա Թունբերգը Թբիլիսիում նոյեմբերի 11-ին տեղի ժամանակով 19։0-ին հրավիրում է բողոքի ցույցի՝ ընդդեմ Բաքվում COP29-ի անցկացման, ավտորիտարիզմի, պատերազմի, կապիտալիստական ​​շահագործման։

«Միացե՛ք մեզ՝ ընդդեմ ավտորիտարիզմի և շահագործման ալիքի, որը տարածվում է Կովկասով: Ադրբեջանը, օգտագործելով COP29-ը որպես շղարշ, խստացնում է կեղծ կանաչ օրակարգը, ուժեղացնում է իր իշխանությունը և սրում տարածաշրջանային լարվածությունը։ Ավելի քան 20 տարի Ալիևի գլխավորած Ադրբեջանի ռեժիմը  ճնշված է պահել մարդկանց՝ խթանելով աղքատությունը, վախը և լռությունը։ Այս ավտորիտար միտումը մեկուսացված չէ. ողջ տարածաշրջանում մարդիկ, ինչպիսիք են Իվանիշվիլին, Պուտինը, Էրդողանը, Իրանի թեոկրատական ​​ռեժիմը, խորացնում են վերահսկողությունը, խեղդում այլախոհությունը, ճնշում սեփական ժողովրդին և օգտագործում են պատերազմն ու էթնիկ զտումները հայերի, ուկրաինացիների, քրդերի և այլ էթնիկ փոքրամասնությունների դեմ՝ արդարացնելու դաժան քաղաքականությունը»,- մասնավորապես գրել է Թունբերգը X-ում։

Ակտիվիստուհին նշել է, որ հավաքական Արևմուտքի դերն այս ավտորիտար տեղաշարժում անհերքելի է, քանի որ այն շարունակում է լեգիտիմացնել և ֆինանսավորել ճնշող վարչակարգերը՝ հանուն էներգիայի և շահույթի:

«Ռեսուրսների դիմաց աչք փակելով ճնշումների վրա՝ արևմտյան տերությունները մեղսակից են Կովկասի ժողովրդի առջև ծառացած բռնաճնշումներին և տառապանքներին: Կովկասյան ֆեմինիստական ​​հակապատերազմական շարժումը պահանջում է ավտորիտարիզմի, պատերազմի և կապիտալիստական ​​ագահությունից զերծ ապագա: Մենք հանդես ենք գալիս իրական ազատության, հավասարության, արդարության և տարածաշրջանի օգտին, որտեղ առաջին տեղում մարդիկ են, այլ ոչ թե շահերը»,- նշել է Թունբերգը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թբիլիսիում բողոքի ցույցի ժամանակ Գրետա Թունբերգը հայտարարել էր, որ չի մասնակցելու Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ռեժիմը պատասխանատու է հայերի էթնիկ զտման համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի