ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունները չեն ազդում Իրանի ներուժի վրա․ Քալիբաֆ

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

Իրանի խորհրդարանի (մեջլիսի) նախագահ Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը կարևորել է երկրի ազգային կարողությունները՝ ծառայելու իր շահերին՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ում վերջերս կայացած նախագահական ընտրությունները չեն ազդում ներուժի վրա. փոխանցում է IRNA-ն։

«Գործողություններ անելիս անկախ լինելը և օտար երկրներից որևէ կախվածություն կանխելը Իսլամական Հանրապետության համակարգի հիմնարար սկզբունքն է, բոլոր ձեռքբերումներն ու հաջողությունները երկրում ձեռք են բերվել այս շրջանակներում»,- ասել է Քալիբաֆը:

Մեջլիսի նախագահը նշել է, որ Իրանի նման զարգացող տերությունները, որոնց ոչ ոք չի կարող տիրել, ապավինում են իրենց ներքին ուժերին և ավելի արդյունավետ դեր կխաղան աշխարհի ապագա կարգուկանոնում։

Իր խոսքում Քալիբաֆը նշել է, որ ցանկացած ճնշումների և սպառնալիքների դեմ զսպող լինելու լավագույն միջոցը ներքին խնդիրների լուծումն է, մասնավորապես՝ տնտեսական: