Ու որ այլևս պատերազմ չնկարեն. ցավն ու հույսը՝ արցախցի լուսանկարիչների օբյեկտիվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանն արցախցիների տեղահանման օրերի՝ ամենալայն տարածում գտած լուսանկարների հեղինակներից է։ Նա Արցախյան երկրորդ պատերազմի վավերագրողներից է։ Դուստրը՝ Նարեն, շրջափակման օրերին է ծնվել։

«Մեծ աղջկաս՝ Արփիին էլ Ամանորի օրերին եմ նկարել, մոմի լույսի ներքո։ Դա, երևի, մի վերջին հույսի խորհրդանիշ էր, որ ամեն բան լավ էր լինելու»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է Դավիթը։

Քանի որ շրջափակման օրերին հաց չկար, Արցախի շատ գյուղերում անցել էին ալյուր ստանալու հին մեթոդներին։ Դավիթի ֆիքսած լուսանկարն այդ առումով խորհրդանշական է։ Մեկ այլ լուսանկարում էլ Շոշ գյուղի մանկապարտեզի երեխաներն են։ Նրանք պատուհանից նայում են այն նույն վայրին, որտեղով պատերազմից հետո ամեն օր անցնում էին ադրբեջանական մարտական շարասյուները։ Լուսանկարի արտացոլանքի մեջ ծառ կա․ Դավիթն ասում է՝ այն արցախցիների ապրելու կամքի ու հողին կառչած լինելու սիմվոլն է։

Լուսանկարիչ, լրագրող, ազատամարտիկ Զոհրաբ Ըռքոյանը ևս Արցախյան երկրորդ պատերազմի վավերագրողներից է։ Հիշում է՝ երբ սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը, իրենք Բերձորում կազմավորեցին օպերատիվ շտաբ։ Հենց առաջին օրվանից Բերձորի երկնքում երևացել էին անօդաչու թռչող սարքեր։ Տրվել էր օդային տագնապ։ Նա անօդաչուների խոցման պահից ֆիքսել է լուսանկարներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան