Սկանդալ COP29-ից առաջ․ համաժողովի ադրբեջանցի պաշտոնյան, օգտագործելով իր դիրքը, քննարկել է հանածո վառելիքի հնարավոր գործարքները․ BBC

Լուրեր

07.10.2026 | 17:42
Երասխի հատվածում մրցույթ ենք հայտարարել, որպեսզի երկաթուղին վերականգնվի․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:28
«Գուստավը» հայտարարում է՝ մենեջերն ազատվել է աշխատանքից․ թաքնված տեսախցիկի դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ
07.10.2026 | 17:17
Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը «լիովին կորցրել է վերահսկողությունը» Հորմուզի նեղուցի նկատմամբ
07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
Բոլորը

Ադրբեջանում COP29 համաժողովի բարձրաստիճան պաշտոնյան, ըստ երևույթին, օգտագործել է իր դերը՝ հանածո վառելիքի հնարավոր գործարքները քննարկելու նպատակով հանդիպում կազմակերպելու համար, հաղորդում է BBC-ն:

Գաղտնի ձայնագրությունից հետևում է, որ Ադրբեջանի COP29 թիմի գործադիր տնօրեն Էլնուր Սոլթանովը քննարկել է նավթագազային պետական ​​ընկերությունում «ներդրումների հնարավորությունները» մի անձի հետ, որը ներկայացել է որպես պոտենցիալ ներդրող:

«Մենք ունենք բազմաթիվ գազի հանքավայրեր, որոնք պետք է մշակվեն»,- ասել է նա։

Կլիմական հարցերով բանակցությունների համար պատասխանատու ՄԱԿ-ի մարմնի նախկին ղեկավարը BBC-ին ասել է, որ Սոլթանովի գործողություններն «ամբողջովին անընդունելի» են և «դավաճանություն են» COP գործընթացին:

Բացի COP29-ի գործադիր տնօրենը լինելուց՝ Սոլթանովը նաև Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարն ու SOCAR-ի  խորհրդի անդամ է։

Ադրբեջանի COP29 թիմը չի պատասխանել լրատվամիջոցի մեկնաբանության դիմումին։

Նշվում է, որ նավթից և գազից ստացվող եկամուտները կազմում են Ադրբեջանի ընդհանուր տնտեսության մոտ կեսը և արտահանման ավելի քան 90%-ը։

BBC-ի տրամադրության տակ են հայտնվել Global Witness իրավապաշտպան կազմակերպության կողմից արված փաստաթղթեր և գաղտնի տեսագրություններ: Դրա ներկայացուցիչներից մեկը COP29 թիմին ներկայացել է որպես էներգետիկայի ոլորտում մասնագիտացած կեղծ հոնկոնգյան ներդրումային ընկերության ղեկավար։ Նա ասել է, որ ընկերությունը շահագրգռված է հովանավորել COP29 գագաթնաժողովը, սակայն դրա դիմաց ցանկանում է քննարկել Ադրբեջանի պետական ​​էներգետիկ SOCAR ընկերությունում ներդրումային հնարավորությունները:

Սոլթանովի հետ առցանց հանդիպում է կազմակերպվել։ Հանդիպման ընթացքում Սոլթանովը պոտենցիալ հովանավորին ասել է, որ համաժողովի նպատակը «կլիմայական ճգնաժամի լուծումն է» և «ածխաջրածիններից արդար, կանոնավոր և արդարացիորեն անցումը»։ Նա նշել է, որ յուրաքանչյուրը, ներառյալ՝ նավթագազային ընկերությունները, «կարող են լուծումներ գտնել», քանի որ Ադրբեջանի «դռները բաց են»։ Միաժամանակ, նա նշել է, որ բաց է նաև գործարքների շուրջ քննարկումների համար, այդ թվում՝ նավթի և գազի վերաբերյալ:

Սոլթանովն ի սկզբանե ասել է, որ հնարավոր ֆինանսավորողը կարող է շահագրգռված լինել ներդրումներ կատարել «կանաչ անցումային նախագծերում», որոնցում ներգրավված է SOCAR-ը, սակայն հետո խոսել է գազի արդյունահանման ծավալների հնարավոր մեծացման Ադրբեջանի պլանների մասին, ներառյալ՝ նոր խողովակաշարերի ենթակառուցվածքը:

«Կան բազմաթիվ համատեղ ձեռնարկություններ, որոնք կարող են ստեղծվել»,- ասում է Սոլթանովը ձայնագրությունում՝ հավելելով․ «SOCAR-ը նավթի և գազի առևտուր է անում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ասիայում»:

Մի քանի շաբաթ անց հոնկոնգյան կեղծ ներդրումային ընկերությունը նամակ է ստացել՝ գրությամբ․ «Socar-ը ցանկանում է շարունակել աշխատանքը»։

Լրատվամիջոցը նշում է, որ COP-ի գործընթացի միջոցով բիզնես գործարքներ կնքելու փորձը, ըստ ամենայնի, COP-ի պաշտոնատար անձի կողմից վարքագծի չափանիշների լուրջ խախտում է:

ՄԱԿ-ից ասել են, որ չեն  կարող ուղղակիորեն մեկնաբանել բացահայտումները, սակայն նշել են, որ «նույն խիստ չափանիշները» կիրառվում են համաժողովը հյուրընկալողի նկատմամբ, և որ այդ չափանիշներն արտացոլում են «բոլոր նախագահող պաշտոնյաների անաչառության կարևորությունը»:

BBC-ն մեկնաբանություն է խնդրել Ադրբեջանի COP29 թիմից և SOCAR-ից։ Երկուսն էլ չեն արձագանքել խնդրանքներին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի