Այդ հաղթանակը ոգեշնչման աղբյուր է դարձել ամբողջ թյուրքական աշխարհի համար․ Էրդողանը՝ Ալիևին

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այսպես կոչված, «Հաղթանակի օրվա» կապակցությամբ շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Այդ հաղթանակը հպարտության և ոգեշնչման աղբյուր դարձավ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ամբողջ թյուրքական աշխարհի համար։ Ուրախացանք նաև նրանով, որ այս տարի այս հնագույն հողերում, որոնց նկատմամբ դուք լիարժեք վերահսկողություն ապահովեցիք անցյալ տարի Ղարաբաղում իրականացված հակաահաբեկչական գործողության շնորհիվ, 30 տարվա մեջ առաջին անգամ անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ»,- ասվում է Էրդողանի նամակում։

Թուրքիայի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել հնարավոր ցանկացած աջակցություն ցուցաբերել Արցախի շրջանների «վերականգնման և վերակառուցման աշխատանքներին։

«Ես անկեղծորեն հավատում եմ, որ մենք կշարունակենք սերտ համագործակցությունը, համերաշխությունը և համակարգումը երկկողմ մակարդակով և միջազգային հարթակներում՝ մեր տարածաշրջանում կայուն խաղաղություն, բարգավաճում և կայունություն ապահովելու համար»,- ասել է Էրդողանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի