Մակրոնն ու Էրդողանը տարածաշրջանային, ԵՄ-ին Թուրքիայի անդամության հարցեր են քննարկել

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը hանդիպել են Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության փոխանցմամբ՝ հանդիպմանն անդրադարձ է եղել Թուրքիա-Ֆրանսիա հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրների։

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիա-Ֆրանսիա հարաբերությունները խորը պատմություն ունեն, և երկու երկրները կշահեն առևտրատնտեսական հարաբերությունների խորացումից։

«Հայտելով, որ Թուրքիան ռազմավարական մոտեցում է ցուցաբերում Եվրամիությանը լիարժեք անդամակցության հարցում, նախագահ Էրդողանը նշել է, որ գործընթացը պետք է վերականգնվի, և որ Մաքսային միության թարմացման և վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ խոստումների իրականացում է ակնկալում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ բոլոր երկրների շահերից է բխում Ուկրաինայի և Ռուսաստանի, Իսրայելի և Պաղեստինի, Իսրայելի և Լիբանանի միջև լարվածության կարգավորումը խաղաղ, դիվանագիտական ​​ճանապարհով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի