Հունգարիայում Միրզոյանը ներկայացրել է խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները

Լուրեր

20.11.2026 | 19:51
Չհամարձակվե՛ք մեզ ասել, որ մենք դեմ ենք խաղաղության գործընթացին․ Արամ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:40
ՌԴ-ն մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջի վնասների մասին
20.11.2026 | 19:30
ՀԱՊԿ-ը կարող է հեռացնել ՀՀ-ին՝ առանց նրա համաձայնության․ ինչո՞ւ չի անում և ի՞նչ է նախատեսում կանոնադրությունը 
20.11.2026 | 19:21
ՀՀ-ում հասարակական կազմակերպությունները թափանցիկ են աշխատում․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:12
Խաղաղության պայմանագիրը բերե՛ք, ստորագրենք, վավերացնե՛նք․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 19:00
Փաստը, որ ԱՄՆ-ը քննարկում է եվրոպական անվտանգության ճարտարապետությունը, հաղթանակ է Մոսկվայի համար․ Կուրտ Վոլքեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:52
«Էս մարդիկ խաղաղության վերջին խոչընդոտն են». Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:43
Պարոն Ռուբինյա՞ն, ի՞նչ կա էդքան ոգևորվել եք․ Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:39
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, իրավիճակը կկառավարենք․ պիտի որոշենք՝ կայսերական ամբիցիաներին տրվո՞ւմ ենք․ Արսեն Թորոսյան
20.11.2026 | 18:30
«Իմ առաջարկից հետո մի շարք ՀԿ-ներ Ձեր հրաժարականն էին պահանջում»․ Ֆարմանյանը՝ փոխնախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:29
Շվեդիան վիզա չի տրամադրի ռուս մարզիկներին
20.11.2026 | 18:19
Բանակից ազատելու դեպքերն ուսումնասիրեք 2018-ից հետո. Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:15
Թույլ չենք տալու Հայաստանը տանել-մտցնել այլ պետության կազմ․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին // Սամվել Մկրտչյանը՝ ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 18:07
Ինքնիշխանությունը կիսատ քարտեզը կրծքին փակցնելը չէ. Մարիաննա Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նոյեմբերի 7-ին Բուդապեշտում աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյի կողմից կազմակերպված աշխատանքային նախաճաշին: Հանդիպումը կայացել է Հունգարիայի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի հինգերորդ գագաթաժողովի շրջանակներում:

«Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձ է կատարել տարածաշրջանային հարցերի: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ երկու երկրների միջև սահմանազատման գործընթացի առնչությամբ, ինչպես նաև ջանքերը խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերի, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ որպես տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր գործոն։