Շոլցը չեղարկել է Բաքու այցը՝ Գերմանիայում քաղաքական լարվածության պատճառով․ Bloomberg

Լուրեր

08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չեղարկել է այցը ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով COP29 կոնֆերանսին, որը կկայանա նոյեմբերի 11-22-ը Բաքվում՝ երկրում քաղաքական լարվածության պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ գործակալության՝ Շոլցը պետք է մասնակցեր COP29-ին, սակայն հրաժարվել է այս ծրագրից՝ Գերմանիայում իրավիճակը կայունացնելու համար։ Նշվում է, որ համաժողովին չեն կարողանա մասնակցել նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Գերմանիայում սուր քաղաքական ճգնաժամ է բռնկվել կոալիցիայում բյուջետային, ֆինանսական և տնտեսական քաղաքականության շուրջ տարաձայնությունների պատճառով, այդ թվում, այսպես կոչված, պարտքային արգելակի թուլացման հարցում (օրենք, որն արգելում է ավելի շատ գումար ծախսել բյուջեից, քան մուտք է արվում):

Արդյունքում Շոլցը որոշել է պաշտոնանկ անել ֆինանսների նախարար Քրիստիան Լինդներին (Ազատ դեմոկրատական կուսակցություն, FDP): Նա նաև հայտարարել է, որ ցանկանում է 2025 թվականի հունվարի 15-ին Բունդեսթագում բարձրացնել իր կառավարությանը վստահության հարցը։

Եթե պատգամավորները հրաժարվեն վստահություն հայտնել, ապա, ըստ օրենքի, նախագահը պետք է ցրի խորհրդարանը 21 օրվա ընթացքում։ Բունդեսթագի լուծարումից հետո 60 օրվա ընթացքում նոր ընտրություններ պետք է անցկացվեն։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի