Վրաստանի դատարանը չի բավարարել ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ ՀԿ-ների բողոքը

Լուրեր

07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Երկրորդը իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է Եկեղեցու դեմ նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
Բոլորը

Վրաստանի վերաքննիչ դատարանը չի բավարարել հասարակական կազմակերպությունների բողոքը՝ հոկտեմբերի 26-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում քվեարկության գաղտնիությունը խախտելու պատճառով հազարից ավելի ընտրատեղամասերի տվյալները չեղյալ հայտարարելու վերաբերյալ։ Այս մասին ասվում է Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի հաղորդագրության մեջ, փոխանցում է NewsGeorgia-ն։

Դատական նիստը տևել է գրեթե 24 ժամ անընդմեջ։ Մեկ վարույթում են միավորվել ՀԿ-ների բողոքներն այն ընտրատեղամասերի վերաբերյալ, որտեղ օգտագործվել են էլեկտրոնային քվեատուփեր։ Հայցվորների պնդմամբ՝ քվեաթերթիկի հետևի հատածը թափանցել է ընտրողների կողմից օգտագործված ֆլոմաստերը, որոնցով նշվել են կուսակցությունները։

Չնայած այն հանգամանքին, որ քվեաթերթիկները լրացուցիչ դրված են եղել ծրարի մեջ, ՀԿ-ների ներկայացուցիչները նշել են, որ հնարավոր է եղել տեսնել, թե ում օգտին են քվեարկել քաղաքացիները, ինչը խախտում է քվեարկության գաղտնիության սկզբունքը։

Վերաքննիչ դատարանը, միաժամանակ, բավարարել է ԿԸՀ-ի բողոքը և բեկանել Տետրիծղարոյի շրջանային դատարանի որոշումը, որը համաձայնվել է հասարակական կազմակերպությունների փաստարկների հետ և չեղյալ է համարել երկու շրջանների քվեարկության արդյունքները։

Երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի և մի շարք այլ ՀԿ-ների բողոքները վերաբերում էին արևելյան Վրաստանի վայրերին: Նախկինում արևմտյան Վրաստանում նմանատիպ բողոքները մերժվել էին Քութաիսիի շրջանային դատարանի կողմից։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի