Թուրքիան Թրամփի նախագահության օրոք ԱՄՆ-ի կողմից մասքատուրքերի իջեցում է ակնկալում

Լուրեր

08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
08.10.2026 | 15:44
Ռուսաստանը հարվածել է Կրամատորսկում ուղևորատար ավտոբուսների․ զոհվել է 30 մարդ, ևս 18-ը՝ վիրավորվել
08.10.2026 | 15:39
Ահաբեկչի հանցագործությունը նույնականացվում է սովորական հանցագործության հետ. Յոլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:33
Նորմալ չէ, իշխանական կառույցներն օգտագործվում են որպես քարոզչական գործիք ընդդիմադիրների դեմ. Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:25
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է կանադացի հեղինակի
08.10.2026 | 15:19
Չեմ կարող ասել` տեսագրությունն ինչպես ու ինչու էր հայտնվել լրատվամիջոցում. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ Պուտինի և Ալիևի հետ հանդիպման մասին // Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հնարավոր թեկնածու․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 15:01
Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
08.10.2026 | 14:53
Թուրքական պաշտպանական ընկերությունը փակում է Ադրբեջանում իր մասնաճյուղը
08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
Բոլորը

Թուրքիան ակնկալում է, որ Դոնալդ Թրամփի նախագահության օրոք Սպիտակ տունը կիջեցնի իր պողպատի և տեքստիլի արտահանման մաքսատուրքերը, հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը։ Այս հայտարարությունն արվել է՝ մինչ լիրան և թուրքական ակտիվները շարունակում են աճել ԱՄՆ նոր տնտեսական քաղաքականության հեռանկարների ֆոնին, գրում է Reuters-ը։

«Մենք ակնկալում ենք, որ մաքսատուրքերը կկրճատվեն մեր արտաքին առևտրում, հատկապես, պողպատի և տեքստիլ ապրանքների համար»,- ասել է Բոլաթը AHaber հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նշվում է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակը նպաստել է թուրքական լիրայի 0,4%-ի աճին՝ հասնելով մեկ դոլարի դիմաց 34,2-ի, ինչը հոկտեմբերի կեսերից ի վեր ամենաբարձր մակարդակն է:

Ներդրողներն ու բանկիրներն ասում են, որ Գազայում և Ուկրաինայում խաղաղություն հաստատելու՝ Թրամփի հայտարարած քաղաքականությունը, հավանաբար, կօգնի Անկարայի տնտեսական շրջադարձի ծրագրին, որը մասամբ ապավինում է արտասահմանյան ներհոսքերին։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Թրամփի խոստացած առևտրային և ներգաղթի քաղաքականությունը նույնպես կարող է Թուրքիային համեմատաբար անվնաս թողնել զարգացող շուկայական խոշոր տնտեսությունների մեջ, ինչպիսիք են Բրազիլիան, Մեքսիկան և Չինաստանը։

Բոլաթը նշել է՝ ակնկալում են, որ Թրամփի նախագահության երկրորդ ժամկետը օգուտ կբերի Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության կարիքներին՝ չնայած ԱՄՆ նախկին պատժամիջոցներին, որոնք սահմանվել էին Թրամփի առաջին ժամկետի ընթացքում: Թուրք նախարարը նաև հավելել է, որ ակնկալում է՝ ազդեցությունը բանկերի վրա կթուլանա՝ կապված Ռուսաստանի նկատմամբ Վաշինգտոնի ներկայիս էմբարգոյի հետ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի