Վերջնական համաձայնեցում պայմանագրի բոլոր դրույթների վերաբերյալ այս պահին չկա. Վահան Կոստանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
07.11.2024 | 12:55«Վերջնական համաձայնեցում պայմանագրի բոլոր դրույթների վերաբերյալ այս պահին չկա»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ փոխնախարար Վահան Կոստանյանը։
Նրա խոսքով՝ այս պահին Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում նախատեսված չէ:
«Որևէ կոկրետ պայմանավորվածություն նախարարերի կամ երկրների ղեկավարների մակարդակով չկա, բայց հայկական կողմը շահագրգռված է հանդիպումներն ինտենսիվացնել, որ հնարավոր լինի կարճ ժամկետում ավարտել «Խաղաղության պայմանագրի» տեքստի համաձայնեցումը»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։