Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի մեկնել Մոնղոլիա

Լուրեր

09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Կառավարությունը չզեկուցվող հարցով հավանություն տվեց  «Հայաստանի և Մոնղոլիայի կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատելու մասին» համաձայնագրում փոփոխությունների առաջարկությանը:

Ըստ կառավարության հիմնավարման՝ փոփոխության նպատակն է՝  յուրաքանչյուր կողմի պետության՝ սովորական վավեր անձնագրեր ունեցող քաղաքացիներին ազատել միմյանց տարածք մուտքի, ելքի, տարանցման և կացության արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից 30 օրը չգերազանցող ժամկետով:

Ըստ հիմնավորման՝ այս համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2019թ.հունիսի 2-ին:

«Մոնղոլական կողմից առաջարկ է ստացվել լրացումներ կատարել վերոհիշյալ համաձայնագրի մեջ՝ մուտքի արտոնագրի պահանջից ազատելով նաև սովորական անձնագիր ունեցող անձանց: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ ներկա պահին Մոնղոլիայից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը մեծ չէ և սովորական անձնագրերով անձանց համար ՀՀ մուտքի արտոնագրի պահանջը վերացնելու շուրջ փոփոխություններ ենթադրող Արձանագրության կնքումը կարող է որոշակի խթան հանդիսանալ երկկողմ զբոսաշրջային փոխանակումների ընդլայնման համար, ինչպես նաև որոշակիորեն նպաստել երկկողմ գործարար կապերի զարգացմանը» ,- ասված է հիմնավորման մեջ։

Կառավարության հիմնավորման մեջ նաև ասվում է, որ Հայաստանի և Մոնղոլիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ կապերը շատ դանդաղ են զարգացել: Միաժամանակ, առկա է հարաբերությունների զարգացման որոշակի ներուժ: Քաղաքական երկխոսությունը հիմնականում ընթանում է դեսպանների հավատարմագրման շրջանակներում անցկացվող հանդիպումների, ինչպես նաև միջազգային հարթակներում ԱԳ նախարարների կամ այլ պաշտոնյաների միջև շփումների միջոցով: