60 կետից կարողացել ենք հավաքել 60 000 ստորագրություն, մեծ էնտուզիազմ կար․ Արտակ Զեյնալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

«Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը Հայաստանի անդամակցության հանրաքվեի վերաբերյալ հավաքված շուրջ 60 000 ստորագրություններն այսօր ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը Factor TV-ի հետ զրույցում  հայտնեց, որ իրենք կարողացել են  վերջանաժամկետից շուտ 60 000  քաղաքացու ստորագրություն հավաքել 60 ստորագրման կետերից։

Նրա փոխանցմամբ՝ ստորագրահավաքի ընթացքում առավել ակտիվություն են ցուցաբերել Երևանի, Գյումրիի, Վանաձորի բնակիչները։ Արտակ Զեյնալյանի խոսքով՝ էլեկտրոնային ստորագրությունների ընդունումը դեռ շարունակվում է մինչև հայտարարված վերջնաժամկետը՝ նոյեմբերի 14-ը։

Նշենք, որ  «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի վերաբերյալ սեպտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 14-ը ստորագրահավաք էր նախաձեռնել։ Համաձայն ՀՀ Սահմանադրության, հարցը Ազգային ժողովի օրակարգ մտցնելու համար անհրաժեշտ էր 60 օրվա ընթացքում հավաքել ՀՀ 50 հազար քաղաքացու ստորագրություն։ Նախաձեռնությանը, փաստորեն, հաջողվել է ավելի կարճ ժամկետում հավաքել շուրջ 60 հազար ստորագրություն։  Եթե օրինագծին ԱԺ-ն հավանություն չտա, Եվրաքվեի նախաձեռնության հեղինակները պետք է կարողանան 300 հազար ստորագրություն հավաքել, այդ դեպքում հանրաքվեն տեղի կունենա իրավունքի ուժով։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ժողովրդավարական ուժերի նախաձեռնությամբ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու հարցով նաև տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ասել էր, որ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ «գիտի ժողովրդի կարծիքը»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։