Հարիսն ընդունել է պարտությունն ու հայտարարել, որ իր թիմը կօգնի Թրամփին՝ ապահովելու «իշխանության խաղաղ փոխանցումը»

Լուրեր

08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեմոկրատական կուսակցության թեկնածու, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսն ընտրություններում պարտվելուց հետո առաջին հրապարակային ելույթն է ունեցել։ Նա հայտարարել է, որ իր թիմը կաջակցի Թրամփին և կապահովի «իշխանության խաղաղ փոխանցումը»: Դիմելով Վաշինգտոնի Հովարդի համալսարանում հավաքված իր կողմնակիցներին՝ Հարիսն ասել է, որ «պետք է ընդունել» ընտրությունների արդյունքները, գրում է VOA-ն:

«Ամերիկյան ժողովրդավարության սկզբունքն այն է, որ երբ մենք պարտվում ենք ընտրություններում, ընդունում ենք արդյունքները: Այս սկզբունքը, ինչպես ցանկացած այլ սկզբունք, տարբերում է ժողովրդավարությունը միապետությունից կամ բռնապետությունից, և յուրաքանչյուրը, ով ձգտում է հասարակության վստահությանը, պետք է հարգի այն»,- ասել է նա:

Հարիսն ասել է, որ Բայդենի վարչակազմը հավատարիմ է օգնելու նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ու նրա թիմին անցումային փուլում և ապահովելու է իշխանության խաղաղ անցում:

«Այս ընտրությունների արդյունքնը այն չէ, ինչ մենք ուզում էինք, այն չէ, ինչի համար մենք պայքարեցինք, այն չէ, ինչի համար մենք քվեարկեցինք: Բայց Ամերիկային տված խոստման լույսը միշտ վառ կլինի»,- հայտարարել է Հարիսը։

ԱՄՆ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել իր նախընտրական շտաբին, առաջադրված փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլցին և ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենին քարոզարշավում ցուցաբերած օգնության և աջակցության համար, նա վստահեցրել, որ շարունակելու է պայքարել հանուն ժողովրդավարության և ամերիկյան ժողովրդավարության արժեքների։

Ավելի վաղ Քամալա Հարիսը նաև զանգահարել էր հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփին և շնորհավորել  հաղթանակի կապակցությամբ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի