Ժոզեպ Բորելը շնորհավորել է Դոնալդ Թրամփին և հայտարարել ուժեղ Եվրոպա ստեղծելու մասին

Լուրեր

09.09.2026 | 08:46
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա՝ մասնակցելու Միջազգային տիեզերական գագաթնաժողովին
08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
Բոլորը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված շնորհավորական ուղերձում շարունակական համագործակցության հույս է հայտնել՝ միաժամանակ տեղեկացնելով ուժեղ և ինքնիշխան Եվրոպա կառուցելու ծրագրերի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բորելը համապատասխան գրառում է կատարել X ցանցում։«Արտաքին գործերի և անվտանգության ընդհանուր քաղաքականության շրջանակներում Եվրամիությունը ջանք չի խնայի ԱՄՆ-ի հետ ակտիվ հարաբերություններ պահպանելու համար:

Միևնույն ժամանակ, ԵՄ-ն կշարունակի կատարել իր պարտավորությունները տարբեր ոլորտներում՝ սկսած պաշտպանությունից և անվտանգությունից մինչև կլիմայական խնդիրներ, որպեսզի կառուցի ուժեղ և ինքնիշխան Եվրոպա»,- գրել է Բորելը։

Նա նշել է նաև, որ Թրամփի ընտրությունը հետևանքներ կունենա գլոբալ անվտանգության տեսանկյունից մտահոգություն առաջացնող բոլոր տարածաշրջանների համար, ներառյալ Մերձավոր Արևելքը և Ուկրաինան:Ավելի վաղ ԵՄ ներկայացուցիչներից մեկը լրագրողներին հայտնել էր, որ Բրյուսելում բոլորը սպասում են ամերիկյան ընտրությունների արդյունքներին, քանի որ հենց դրանցից է կախված լինելու եվրոպական երկրների կողմից Ուկրաինային հատկացվելիք հետագա աջակցության մակարդակը:

Աղբյուրը չէր բացառել, որ եվրոպական մի շարք երկրներ կարող են վերանայել նման օգնությունը շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ իրենց վերաբերմունքը:2020 թվականի նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակից հետո եվրոպական կառույցների ղեկավարները հայտարարել էին, որ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող նախագահի օրոք ԱՄՆ-ի և ԵՄ-ի հարաբերությունները կհասնեն գործընկերության նոր մակարդակի: Ընդ որում, Ժոզեպ Բորելը խոստովանել էր, որ ԱՄՆ-ը մինչ այդ ղեկավարած Թրամփի օրոք այդ հարաբերություններում եղել էին որոշակի բարդություններ: