Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն

Լուրեր

16.02.2026 | 11:03
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
16.02.2026 | 11:03
Ապրիլի 1-ից կենսաթոշակները և նպաստները վճարվելու են բացառապես անկանխիկ եղանակով. ՈՒՂԻՂ
16.02.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
16.02.2026 | 10:57
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարել են որպես ՍԴ դատավոր 
16.02.2026 | 10:52
4 օր առաջ եմ ասել, ինչի նոր հիշեցիք, որ պիտի արվի. Ավինյանը` Շիրակի փողոցի փոսերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 10:52
Իրանը պատրաստ է միջուկային փոխզիջման, եթե ԱՄՆ պատժամիջոցները չեղարկվեն. Արաղչին ժամանել է Ժնև՝ բանակցությունների
16.02.2026 | 10:44
Ավազի մաքրման աշխատանքներն ի՞նչ ընթացքի մեջ են. Ավինյանը` Կատվալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 10:32
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
16.02.2026 | 10:21
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
16.02.2026 | 10:11
Յոհանես Կլեբոն դարձել է ձմեռային Օլիմպիական խաղերի ամենատիտղոսակիր մարզիկը պատմության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.02.2026 | 09:58
Գլխավոր դատախազը բավարարել է Ավստրիայի միջնորդությունը. բնակարանային գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին
16.02.2026 | 09:45
Հայտնի են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի նախնական արդյունքները․ Փաշինյանն առաջին հորիզոնականում է
16.02.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը` ՈՒՂԻՂ
16.02.2026 | 00:04
Հայաստանի գեղասահորդները հաջող մեկնարկեցին Օլիմպիական խաղերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.02.2026 | 23:14
ՔՊ-ում տեղի ունեցած քվեարկության արդյունքները՝ 23։00-ի դրությամբ․ առաջին քառյակը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

«Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ փոփոխությունները վերաբերում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության գրեթե բոլոր բնագավառներին: Առաջարկվող փաթեթը, ըստ քաղաքապետի, իր ծավալով և բովանդակությամբ ամենամեծն է: Ներկայացված փաթեթով առաջարկվում են լուծումներ քաղաքի արտաքին տեսքի վերականգնման, ինքնակամ շինարարության կանխարգելման, դրա հետևանքների վերացման, առևտրի և ծառայությունների բնագավառում փոփոխությունների, վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթների առավել արդյունավետ իրականացման, վարչական իրավախախտումները կանխարգելելու, դրանց հետևանքներն արդյունավետ վերացնելու, համայնքի տարածքում համակեցության կանոնների ապահովման, տրանսպորտային խնդիրների լուծման վերաբերյալ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Քննարկում է ծավալվել ներկայացված փոփոխությունների և լրացումների վերաբերյալ: Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց տեսակետներն առաջարկվող լուծումների վերաբերյալ:

Վարչապետն առաջարկել է ներկայացված դիտարկումների հիման վրա շարունակել աշխատանքները նախագծերի լավարկման ուղղությամբ: