Լևոն Տեր-Պետրոսյանը թեթև վիրահատական միջամտությունից հետո դուրս է գրվել կլինիկայից
Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը թեթև վիրահատական միջամտությունից հետո դուրս է գրվել «Բեսթ լայֆ» կլինիկայից․ այս մասին գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը։
Հիշեցնենք, որ Տեր-Պետրոսյանը երկու օր առաջ պլանային հետազոտություն էր անցել նույն կլինիկայում։