Գիշերը հակառակորդը կրակ է բացել սահմանամերձ գյուղերի ուղղությամբ
Քաղաքականություն
17.09.2018 | 11:23Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում սեպտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը կրկին կրակոցներ են հնչել։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Կրակոցները համեմատաբար քիչ են եղել, մեր կողմից պատասխանը եղել է մասամբ: Ներկայում իրավիճակը հանգիստ է, կորուստներ չունենք»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանը կրակ էր բացել Արենի, Տավուշի Բաղանիս, Կոթի գյուղերի ուղղությամբ: