«Դոմոդեդովո»-ում ՀՀ քաղաքացի է ձերբակալվել, որին ռուսական կողմը «վարձկանության» մեջ է մեղադրում

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Արմեն Բալյանը, որը, ռուսական կողմի պնդմամբ, եղել է «վարձկան և կռվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից»։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։

«2024 թվականի հոկտեմբերին Արմեն Բալյանը ձերբակալվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործելու փորձ կատարելիս»,- նշել են գերատեսչությունում։

Նա հետախուզվում էր օգոստոսից, երբ հեռակա մեղադրանք էր առաջադրվել վարձկան լինելու համար։

Հետաքննության պնդմամբ՝ Բալյանը 2022 թվականի նոյեմբերին Մոլդովայի հետ սահմանով ժամանել է Ուկրաինա և մինչև 2023 թվականի դեկտեմբերը գումարի դիմաց մասնակցել ռազմական գործողությունների Դոնեցկում և Լուգանսկում, ինչպես նաև Խերսոնի մարզում։

Նշվում է, որ ձերբակալությունից հետո հարցաքննության ժամանակ Բալյանը, իբր, տվել է սպառիչ ցուցմունքներ և ընդունել մեղքը։ Մեղադրյալն ասել է, որ մի քանի վնասվածքներ է ստացել, ինչպես նաև հաստատել է «քննությամբ բացահայտված փաստերը»։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի