«Ամենամեծ քաղաքական վերադարձը»․ Օրբանն ու Նեթանյահուն շնորհավորել են Թրամփին

Լուրեր

08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շնորհավորել է Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին նոյեմբերի 5-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Այսպիսով, Օրբանը  օտարերկրյա պետության առաջին ղեկավարն է, որը շնորհավորել է Թրամփին։

«ԱՄՆ քաղաքական պատմության ամենամեծ վերադարձը։ Շնորհավորում եմ նախագահի Դոնալդ Թրամփին իր մեծ հաղթանակի կապակցությամբ: Աշխարհի համար շատ անհրաժեշտ հաղթանակ է»,- գրել է Օրբանը X-ի իր միկրոբլոգում։

Հավելենք, որ ընտրություններից առաջ էլ Օրբանն իր աջակցությունն էր հայտնել հանրապետական թեկնածուին։

Թրամփին շտապել է շնորհավորել նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Հարգելի Դոնալդ և Մելանյա Թրամփներ, շնորհավորում ենք պատմության մեծագույն վերադարձի կապակցությամբ: Ձեր պատմական վերադարձը Սպիտակ տուն առաջարկում է նոր սկիզբ Ամերիկայի համար և հզոր վերահանձնառություն Իսրայելի և Ամերիկայի միջև մեծ դաշինքին: Սա հսկայական հաղթանակ է»,- X-ում գրել է Նեթանյահուն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի