Ուզբեկստանում տղամարդը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար

Լուրեր

08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
Բոլորը

Ուզբեկստանի դատարանն Ուկրաինայում ռազմական գործողություններին ռուսական բանակի կազմում մասնակցելու գործով երկրի քաղաքացուն 5 տարվա ազատազրկման է դատապարտել ընդհանուր ռեժիմի գաղութում։ Այս մասին հայտնում է UzNews-ը՝ հղում կատարելով դատարանի որոշմանը։

Պարբերականը հրապարակել է միայն դատապարտյալի անվան ու ազգանվան սկզբնատառերը՝ Ա.Խ.։ Ըստ քննիչների՝ 2023 թվականի մայիսին Ուզբեկստանի քաղաքացին մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ Նույն տարվա նոյեմբերին, ենթադրվում է, որ «նա դավադրության մեջ է մտել մի խումբ անձանց հետ և որոշել է աջակցել Ռուսաստանի զինված ուժերին Ուկրաինայի հետ հակամարտության շրջանակում»։

Գործի նյութերի համաձայն՝ Ուզբեկստանի քաղաքացին մեկ տարով պայմանագիր է կնքել ՌԴ ՊՆ-ի հետ, որից հետո հատուկ ռազմական պատրաստություն է անցել Ֆինլանդիայի հետ սահմանի մոտ գտնվող բազայում, որտեղ սովորել է զենք օգտագործել, ինչպես նաև մարտական գործողություններ վարել այլ վարձկանների հետ միասին:

2024 թվականի հունվարին Ա.Խ.-ին տեղափոխել են Բելգորոդի շրջանի զորավարժարան՝ մարզումները շարունակելու համար, իսկ փետրվարին ուղարկել ռազմաճակատ, որտեղ հետագայում վիրավորվել է՝ անօդաչու թռչող սարքից նրա վրա արկ է ընկել, ինչի հետևանքով նա վնասվածքներ է ստացել գլխի, ձեռքի և ոտքի շրջանում: Տղամարդուն տեղափոխել են Մոսկվայի շրջանի հիվանդանոց, իսկ հուլիսին նա վերադարձել է Ուզբեկստան։

Դատարանում տղամարդն ընդունել է մեղքը և հայտարարել, որ զղջացել է իր արարքի համար։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի