Աշոտ Ղուլյանն ընդունել է հայ լեգենդար հեռացատկորդներ Տեր-Հովհաննիսյանին և Էմմիյանին

Լուրեր

11.08.2026 | 15:57
Քաբաբի պատմության մեջ աներն ու փեսան իրար հետ խոսել են, աները հումոր էր արել, բռնել են․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:51
Էդ ի՞նչ ընտրակաշառքի դեպքով քաբաբի մասին էին խոսում ձեր թիմակիցները․ Ռուբինյանը ՝ «Ուժեղ Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:42
Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածինը եղել է ծանր վիճակում․ բժիշկները կայունացրել են նրա վիճակը
11.08.2026 | 15:40
Ուկրաինան կարող է սկսել հացահատիկ փոխադրել Մոլդովայի միջոցով
11.08.2026 | 15:29
Թրամփ. «ՖԻՖԱ-ն սարսափելի սխալ կգործի, եթե փոխարինի Ինֆանտինոյին»
11.08.2026 | 15:20
Կիևը հաստատել է Օրենբուրգի մարզում նավթավերամշակման գործարանին հարվածը
11.08.2026 | 15:11
Ո՞րն է այն իրավական ակտը, որով ՀՀ տարածքը 29,743 քառակուսի կմ է, ո՞ւր կորավ 57 քառակուսի կիլոմետրը. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 15:02
Երևանը ՀԱՊԿ հետդարձի ճանապարհ չի տեսնում // Փողոցում լքված նորածնի մայրը դեռ չի գտնվել․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 15:02
Ոստիկանները հայտնաբերել են շանը դանակահարած երիտասարդին․ նա ձերբակալվել է
11.08.2026 | 14:52
Միայն TRIPP-ը բավարար չէ, ՀՀ-ին պետք է նաև ելք Միջերկրական ծով և Պարսից ծոց. փորձագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:50
Ռոզա Բաբայանը նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
11.08.2026 | 14:45
Բաշար Ասադը հեռակա կարգով մահվան է դատապարտվել՝ մարդկության դեմ հանցագործությունների համար
11.08.2026 | 14:38
Չկա երաշխիք, որ նոր Սահմանադրության ընդունման դեպքում էլ Ադրբեջանը նոր պահանջներ չի դնի. Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:29
Արթուր Ղարիբյանն արժանացել է բարձր գնահատականի ու ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
11.08.2026 | 14:21
Ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է․ Գրիգորյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է հեռացատկի աշխարհի ռեկորդակիր Իգոր Տեր-Հովհաննիսյանին և Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանին, ովքեր Արցախում են իրենց ռեկորդներին նվիրված թեթև աթլետիկայի մրցաշարի անցկացմանը մասնակցելու նպատակով:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, շնորհակալություն հայտնելով խորհրդարանի ղեկավարին Արցախի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի աշխատանքներին աջակցելու համար՝ Ռոբերտ էմմիյանը ներկայացրել է սեպտեմբերի 16-ին կայանալիք մրցաշարի որոշ մանրամասներ և ընդգծել, որ իրենց նպատակը Արցախում սպորտի բնագավառի և հատկապես թագավորական սպորտաձևի զարգացումն է:

Աշոտ Ղուլյանը, բարձր գնահատելով մարցաշարի անցկացման գախափարը, կարևորել է դրանում ոչ միայն հայ, այլև այլազգի անվանի մարզիկների մասնակցությունը: Խորհրդարանի ղեկավարը պատգամավորական կազմի անունից երախտագիտություն է հայտնել հայազգի հայտնի մարզիկներին և նշել, որ նրանց սպորտային կարիերան ավարտված չէ, պարզապես այժմ այլ մակարդակի գործառույթներ են ստանձնել:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը և միջոցառման այլ մասնակիցներ: