Թբիլիսիի դատարանը 3 ամսով երկարացրել է Բաքվի կողմից հետապնդվող ադրբեջանցի ընդդիմադիր լրագրողի կալանքը

Լուրեր

22.06.2026 | 11:55
Խնդիրներ են ստեղծում խցանումների հետ կապված. ինտենսիվ պետք է աշխատենք. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:45
«Տելեկոմ Արմենիա»-ն և «AzerTelecom»-ը համաձայնագիր են ստորագրել ինտերնետ թրաֆիկի տարանցման վերաբերյալ
22.06.2026 | 11:39
Իրանում ՀՀ դեսպանը քննարկել է հայ-իրանական փոստային համագործակցության ընդլայնման հարցեր
22.06.2026 | 11:28
ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսին․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
22.06.2026 | 11:19
Նուրբ և վերջին զգուշացումը բոլորին. Ավինյանը` կառուցապատողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 11:06
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 10:55
Ռուսական զորքերը Սև ծովում հարձակվել են թուրքական բեռնատար նավի վրա․ Եգիպտոսի քաղաքացի է զոհվել
22.06.2026 | 10:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 22-ի դրությամբ
22.06.2026 | 10:36
Միջնորդները հայտարարում են՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների առաջին փուլն ավարտվել է «խրախուսական առաջընթացով»
22.06.2026 | 10:30
ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցում է OAS-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին
22.06.2026 | 10:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
22.06.2026 | 10:12
Մարտուն Գրիգորյանի որդին ներկայացել է քննչական մարմին և կալանավորվել. նա մեկ տարի հետախուզման մեջ էր
22.06.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
22.06.2026 | 09:53
Արագածոտնում բախվել են Ford և ZIL մակնիշի ավտոմեքենաներ․ կա 1 զոհ, 11 տուժած
22.06.2026 | 09:42
Երկրաշարժ Իջևան քաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք
Բոլորը

Ադրբեջանական AzelTV-ի ղեկավար Աֆղան Սադիգովը 45-րդ օրն է՝ հացադուլ է անում Վրաստանում բանտում։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բանտային հիվանդանոցում լրագրողին հանդիպել է կինը՝ Սևինջ Սադիգովան։

«Աֆղանի վիճակը գնալով վատանում է: Նրան կրկին հանդիպման են բերել անվասայլակով։ Նա շատ հյուծված է՝ շաքարը ցածր է, երիկամների հետ կապված խնդիրներ կան, գլխապտույտ և սրտխառնոց։ Այդուհանդերձ, նա շարունակում է հացադուլը՝ պահանջելով դադարեցնել շինծու քրեական գործը, նույնիսկ եթե դա արժենա իր կյանքը»,- պատմել է կինը՝ նշելով, որ Աֆղանը հրաժարվում է ուտելիքից և օրվա ընթացքում խմում է ընդամենը 300 գրամ ջուր։

Նա նաև հայտնել է, որ նոյեմբերի 1-ին դատարանը ևս 3 ամսով երկարացրել է Սադիգովի կալանքի ժամկետը։

Սադիգովը հացադուլ է սկսել 2024 թվականի սեպտեմբերի 21-ին այն բանից հետո, երբ սեպտեմբերի 16-ին  Վրաստանի ՆԳՆ միգրացիոն վարչությունը մերժել էր  նրան միջազգային պաշտպանություն (ապաստան) տրամադրել երկրում։ Վրացական կողմն իր մերժումը բացատրել է նրա դեմ հարուցված գործում «քաղաքական դրդապատճառների բացակայությամբ»։ Այժմ Սադիգովին սպառնում է արտաքսում Ադրբեջան։

Համապատասխան հարցումն Ադրբեջանի գլխավոր դատախազությունից ստացվել է հուլիսին։ Դրանում ասվում է, որ մայիսի 10-ին Սադիգովի դեմ քրեական գործ է հարուցվել շորթման մեղադրանքով։ Դատարանի որոշմամբ՝ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Թբիլիսիի դատարանն օգոստոսի 4-ին որոշում է կայացրել AzelTV-ի կայքի  հիմադիր Սադիգովին 2 ամսով կալանավորելու մասին։ Կինը կարծում է, որ վրացական ոստիկանությունն իր ամուսնուն ձերբակալել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի  հրահանգով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի