Թրամփն ու Հարիսը հավասար քանակությամբ ձայներ են ստացել քվեարկած ԱՄՆ առաջին քաղաքում

Լուրեր

23.06.2026 | 13:30
Կենտրոնում եք կանգառասրահներ դնում, մյուս վարչական շրջանների բնակիչներն ինչո՞վ են մեղավոր. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:23
Փամբակի զորամասում վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է․ ՊՆ
23.06.2026 | 13:21
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանն ընտրվել է փոխնախագահող երկիր
23.06.2026 | 13:10
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
23.06.2026 | 13:01
ՌԴ Սվերդլովսկի մարզում փոթորկի հետևանքով գրեթե 100 տուն է վնասվել․ 16 մարդ վիրավորվել է
23.06.2026 | 12:51
Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին. մեկ անձ հոսպիտալացվել է
23.06.2026 | 12:43
Փաշինյանի որոշմամբ կարկտահարության դեպքերն ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծվել
23.06.2026 | 12:34
Շրջափակել էին ամբողջ շենքը, առգրավեցին կանխիկ գումարն ու զարդերը. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:26
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին ու Զապորոժիեին․ տուժածներ կան
23.06.2026 | 12:20
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
23.06.2026 | 12:15
Դահլիճի ծեծռտուքը տեղափոխվեց միջանցք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:10
Վարժանքի ժամանակ զինծառայող է վիրավորվել // Հայկական ծիրանի խմբաքանակ է ժամանել ԵՄ․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 12:04
Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումը «գերազանցում է» տնտեսական ճգնաժամի ռիսկը
23.06.2026 | 11:57
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:56
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ որևէ հստակություն դեռևս չկա․ Ուշակով
Բոլորը

ԱՄՆ նախագահի հանրապետական և դեմոկրատ թեկնածուներ Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսը երեքական ձայն են ստացել Նյու Հեմփշիր նահանգի Դիսքվիլ Նոթչ քաղաքում, հաղորդում է CNN-ը։

Ավանդույթի համաձայն՝ այս փոքրիկ քաղաքում քվեարկությունը սկսվում է ժամը 00:00-ից։ Այս քաղաքը նաև առաջինն է, որը հայտարարել է ընտրությունների արդյունքների մասին։

Քաղաքի բոլոր վեց ընտրողները քվեարկել են կեսգիշերին, իսկ մի քանի րոպե անց ընտրատեղամասը փակվել է։ 1960 թվականից ի վեր այս քաղաքում անցկացվում են նախագահական քվեարկություններ և ներքին կուսակցական ընտրություններ նահանգում: Ընտրություններին մասնակցությունը սովորաբար հարյուր տոկոս է։

Նյու Հեմփշիրի նահանգապետի ընտրություններում Դիսքվիլ Նոթչի ընտրողները հինգ ձայն են տվել հանրապետական թեկնածու Քելլի Այոտին և մեկ ձայն՝ նրա դեմոկրատ մրցակից Ջոյս Քրեյգին։

2020 թվականի ընտրություններում ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հաղթել է այս քաղաքում։ 2016 թվականին նույնպես Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը հավասար թվով ձայներ էին ստացել այստեղ։

Թարգմանությունը՝ Տաթև Ֆռանգյանի