Ադրբեջանի ռեժիմը մեղավոր է հայերի էթնիկ զտման համար․ Գրետա Թունբերգը հայտարարել է Բաքվում COP29-ը բոյկոտելու մասին

Լուրեր

07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
Բոլորը

Հայտնի կլիմայական ակտիվիստ Գրետա Թունբերգը նախօրեին Վրաստանում  բողոքի ակցիայի ժամանակ OC Media-ին հայտարարել է, որ  Թբիլիսիի փողոցներում է՝ աջակցելու Վրաստանում «ժողովրդավարության համար պայքարին»: Միաժաանակ, նա ասել է, որ Բաքվում կայանալիք COP29-ի դեմ իր բողոքը հիմնավորում է Վրաստանում, քանի որ չի կարող գնալ Ադրբեջան։

«Ես չեմ գնում Ադրբեջան՝ մասնակցելու COP29-ին, դա ծայրահեղ կեղծավորություն է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (UNFCCC) կողմից՝ թույլ տալ, որ ևս մեկ ավտորիտար նավթային երկիր ու ռեժիմ հյուրընկալի COP-ը։ Ե՛վ Ադրբեջանում մարդկանց համար է ռեժիմը ռեպրեսիվ, և՛ հայերի համար։ Ադրբեջանի ռեժիմը մեղավոր է հայերի էթնիկ զտման համար, նաև կլիմայի։ Երկիրը, որն այդքան կախված է հանածո վառելիքից և պլանավորում է ընդլայնել հանածո վառելիքի արտադրությունը, հյուրընկալելու է COP-29»,- հայտարարել է Թունբերգը։

Նա նշել է, որ դա «ապտակ է բոլոր այն մարդկանց երեսին, որոնք տառապում են կլիմայական արտակարգ իրավիճակի և Ադրբեջանի ռեժիմի բռնաճնշումներից»։

«Ուստի ես չեմ գնալու COP-ին։ Փակ են նաև ցամաքային սահմանները, եթե ուզենայի էլ, չէի կարողանա գնալ»,- նշել է նա։

Հավելենք, որ Բաքվում COP29-ը տեղի է ունենելու նոյեմբերի 11-22-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի